Սպերցյանն արժե 15 միլիոն, նա վաղուց ապացուցել է իր որակը. Պաուլո Բարբոսա
ՍՊՈՐՏAlphanews.am-ը գրում է.
Պորտուգալացի հայտնի ֆուտբոլային գործակալ Պաուլո Բարբոսան մեկնաբանել է Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տեղափոխությունը եվրոպական ակումբ։
«Սպերցյանը շատ լավ ֆուտբոլիստ է, նա ի զորու է վերածվել բարձրակարգ ֆուտբոլիստի։ Գիտեմ, որ նրա նկատմամբ հետաքրքրություն կա Եվրոպայից։ Բայց ես չեմ խորանում բանակցությունների մանրամասների մեջ։
Հարցն այլ է՝ որքանո՞վ է «Կրասնոդարը» շահագրգռված նրան վաճառել այս ամառ։ Պետք է իմանալ ակումբի, ղեկավարության դիրքորոշումը։ Կարծում եմ, որ Սպերցյանն արժե իր 15 միլիոնը, նա վաղուց ապացուցել է իր որակը։
Հոլանդիայի, Իտալիայի և Պորտուգալիայի ակումբները կարող են նման գումար վճարել նրա համար»,- RB Sport-ին տված հարցազրույցում ասել է Բարբոսան։
Հիշեցնենք, որ Ամստերդամի «Այաքս» ֆուտբոլային ակումբը շարունակում է հետաքրքրվել «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանով: Voetbalnieuws-ի փոխանցմամբ՝ հայ կիսապաշտպանի տրանսֆերը կկայանա միայն այն դեպքում, եթե «Այաքսը» վաճառի իր ֆուտբոլիստներից մեկին: