Պուտինն օգոստոսին կայցելի Թուրքիա. Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուկրաինացի պաշտոնակցի՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսին կայցելի Թուրքիա, տեղեկացրել է «Անադոլուն»։
Էրդողանն ընդգծել է, որ հիմնական խնդիրը խաղաղությունն է Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ։ Նա պատասխանել է լրագրողի՝ գերիների հնարավոր փոխանակման մասին հարցին հետեւյալ խոսքերով. «Ջանքերն այդ ուղղությամբ շարունակվում են։ Մենք այսօր նախագահ Զելենսկու հետ քննարկել ենք այդ թեման։ Հաջորդ ամիս պարոն Պուտինը եւս կայցելի Թուրքիա, մենք այդ հարցը քննարկելու հնարավորություն կունենանք»։