Բելգորոդի շրջանի Շեբեկինո քաղաքը ենթարկվել է զանգվածային գնդակոծության (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի ԶՈւ-ն գիշերը կրակել է Շեբեկինոյի վրա։ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ արկերից մեկն ընկել է կենտրոնական շուկայի տարածք։ Կադրերում երեւում է, թե ինչ տեսք ուներ քաղաքը գիշերը։ Այրվել է նաեւ բանջարեղենային բազա եւ ավտոմեքենա։
Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։
Տեղում սովորականի պես աշխատում են օպերատիվ և արտակարգ իրավիճակների ծառայությունները, գնդակոծության հետևանքները վերացվում են։
Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է նաև, որ Շեբեկինոյի իրադարձությունների ֆոնին որոշում է կայացվել երկու օր հանգստյան օր հայտարարել՝ քաղաքի վերականգնմանը ներգրավված շինարարների համար։