ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀուլիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին և քաղաքական ու արտաքին հարաբերությունների հարցերով տնօրեն Միրոսլավ Պապային։ ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ծառացած հումանիտար մարտահրավերները, ինչպես նաև մարդու իրավունքների սահմանափակումները: Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Եվրոպայի խորհրդի հնարավոր դերակատարությանը՝ հաշվի առնելով վերջինիս մանդատը և գործունեության շրջանակը և կարևորել ԵԽԽՎ կողմից վերջերս ընդունված «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովում» խորագրով բանաձևը։
Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության երաշխիքների հասցեագրմանն առնչվող խնդիրները:
Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստան-ԵԽ գործընկերության օրակարգի մի շարք հարցեր