Չեմ կարծում՝ վիճակն անելանելի է, վիճակը կարող է փոխվել. Օսկանյանի առաջարկները տրամաբանական են. Սերժ Սարգսյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵս չեմ կարծում, որ վիճակն անելանելի է, վիճակը կարող է փոխվել, եթե փոխվեն բանակցողները. Դա միանշանակ է: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ես երեկ շատ ուշադիր լսել եմ Վարդան Օսկանյանի առաջարկությունները, կարծում եմ՝ տրամաբանական է այն, ինչ ասում է Վարդան Օսկանյանը, եւ իրականացնելի է: Իհարկե, ծանր է վիճակը, դժվարությունները շատ են, պրոբլեմները մեծ են, բայց չեմ համարում, որ անելանելի վիճակ է»,-ասաց նա:
Սերժ Սարգսյանը հավելեց, որ լավագույն լուծումը իշխանափոխությունը կլիներ. «Բայց եթե իրոք կարողանան պյմանավորվել, որ մի խումբ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ աշխատի, իսկ մնացածը լռեն, կարող է դա էթլ իրականանա: Թեեւ չեմ կարծում, որ այդ մարդիկ ի վիճակի են նման պայմանավորվածության գնալու»,-ասաց նա:
Հարցին, թե այդ դիվանագետների խմբում ում է տեսնում, երրորդ նախագահը պատասխանեց. «Առաջարկը պարոն Օսկանյանինն է, կարծում եմ՝ ինքն էլ կառաջարկի»: