Մհեր Գրիգորյանը և Wildberries-ի գլխավոր տնօրենն անդրադարձել են ՀՀ-ում ընկերության նոր լոգիստիկ կենտրոն հիմնելու ծրագրին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ընդունել է «Վայլդբերիզ» (Wildberries) ռուսաստանյան առցանց հարթակի հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկին:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շուկայում և մասնավորապես Հայաստանում «Վայլդբերիզ» կազմակերպության գործունեությանը, ինչպես նաև ամբողջ աշխարհում էլեկտրոնային առևտրի զարգացմանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Հայաստանում ընկերության նոր լոգիստիկ կենտրոն հիմնելու ծրագրին, որը լայն հնարավորություններ կստեղծի նաև տեղական արտադրանքի իրացման շուկաների ընդլայնման հարցում: