Հայաստանի ներկայացուցիչը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել
ՍՊՈՐՏ
Alphanews.am-ը գրում է.
Յուղաբեր Ամրոյանը (40 կգ քաշային կարգ) բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում: Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան հայտնում է, որ մարզուհին 87 կգ է հավաքել։
Հիշեցնենք, որ երկամարտի ոսկե մեդալ էր նվաճել Հայաստանի ներկայացուցիչ Ժորա Գրիգորյանը:
Ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունն ընթանում է Քիշնևում: