Մ-17 ԵԱ․ Սերյոժա Բարսեղյանը նվաճեց երկամարտի ոսկե մեդալը
ՍՊՈՐՏՀայաստանի ներկայացուցիչ Սերյոժա Բարսեղյանը նվաճեց Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնության երկամարտի ոսկե մեդալը 67 կգ քաշային կարգում՝ ցույց տալով 278 կգ (131+147) արդյունք։ Նա առաջինն էր նաեւ պոկում և հրում վարժություններում:
Մ-17 ԵԱ-ում Հայաստանը նվաճեց երրորդ մեդալը երկամարտում։ Ժորա Գրիգորյանը (61 կգ) նվաճել էր ոսկե, Կառլեն Դավթյանը (49 կգ)՝ բրոնզե մեդալ: