Կոչ եմ անում միանալ «Հայաքվե»-ին՝ ի լուր աշխարհի ազդարարելով, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Վանեցյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր միացել է «Հայաքվե» նախաձեռնությանը։
«Այսօր միացել եմ «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքին։ Շատ կարևոր եմ համարում, որպեսզի հնարավորինս շատ քաղաքացիներ այցելեն համայնքապետարաններ և իրենց ստորագրությամբ սատար կանգնեն Արցախին։ Ուստի կոչ եմ անում մեր հայրենակիցներին միանալ «Հայաքվե»-ի նախաձեռնությանը՝ ի լուր աշխարհի ազդարարելով, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,-գրել է նաև ու հրապարակել հավաստագիրը։