Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աճող, բայց չզարգացող. Հայաստանի տնտեսությունը մարտահրավերների առաջ է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Eadaily.com-ը գրում է, որ  Հայաստանի տնտեսությունը 2023 թվականի հունվար-մայիսին աճել է արագ տեմպերով, իսկ հանրապետության ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12,5%-ով։ Աճը պայմանավորված է եղել մի շարք գործոններով, այդ թվում շինարարության և ծառայությունների ոլորտում բարձր ցուցանիշներով, ինչպես նաև արտասահմանից հայ միգրանտներից և ռուսաստանցի վերաբնակիչներից տրանսֆերտների աճով, ինչը կտրուկ խթանել է պահանջարկը և դրանով իսկ արագացրել ներքին առևտուրը (աճը 24,5%):

Մինչդեռ մի շարք գործոններ, որոնք կարող են սասանել Հայաստանի տնտեսության կայուն զարգացման հիմքերը, դեռևս պահպանվում են, և տեղի փորձագետները բավականին վիճելի են համարում դրանց վերացման ուղղությամբ Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատանքի արդյունավետությունը։

Այս տարվա առաջին ամիսներին Հայաստանի տնտեսության աճը բացատրվում է նույն գործոններով, որոնք նախորդ տարի աճեցրել էին երկրի ՀՆԱ-ն՝ շինարարություն, ծառայություններ և առևտուր։ Շինարարության ոլորտը տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժերից է, վերջին տարիներին այն ցուցաբերել է բարձր դինամիկա։ Դա պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում ենթակառուցվածքներում և բնակարանային ֆոնդում ներդրումների աճով։

Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով շինարարության ոլորտն այս տարվա հինգ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 16,7 տոկոսով։

Ծառայությունների ոլորտը հանրապետության տնտեսական աճի ևս մեկ կարևոր շարժիչ ուժն է։ 2023 թվականի հունվար-մայիսին այն ավելացել է գրեթե 20%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Վերջին տարիներին Հայաստանում բիզնես միջավայրը բարելավվել է այն ավելի գրավիչ օտարերկրյա ներդրողների համար։ Համաշխարհային բանկի Doing Business 2023 զեկույցի համաձայն բիզնես վարելու դյուրինությամբ հանրապետությունը զբաղեցնում է 41-րդ տեղը 190 երկրների մեջ։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի տնտեսության նկատվող աճը դրական նշան է երկրի համար։ Այնուամենայնիվ, կարևոր է նշել, որ այն դեռևս բախվում է մի շարք խնդիրների, հատկապես փողի զանգվածի պակասի։ Այդ խնդրի առկայությունը գիտակցում են նաև իշխանության տնտեսական բլոկում։ Նրանք դժգոհում են կապիտալի ու ֆինանսավորման բացակայությունից։ «Ասել, որ մեր տնտեսության մեջ բավականաչափ փող կա, նշանակում է իրականությունից կտրվել»,- վերջերս խոստովանել է էկոնոմիկայի նախարար Վագան Քերոբյանը նշելով, որ փողի զանգվածը ՀՆԱ-ի նկատմամբ նորմայից ցածր է։

Համեմատելով Հայաստանը եվրոգոտու հետ, որտեղ այդ ցուցանիշը կազմում է ՀՆԱ-ի մոտավորապես 120%-ը, գերատեսչության ղեկավարն ասել է, որ Հայաստանում այն ​​գտնվում է 30%-ի մակարդակում։ «Այսինքն մեր տնտեսության երակներով 4 անգամ ավելի քիչ արյուն է հոսում, քան եվրոգոտու երկրներում։ Շատ ընկերություններ ֆինանսական միջոցներ հայթայթելու խնդիր ունեն։ Ըստ վերջին 20 տարիների հաղորդագրությունների դա Հայաստանում բիզնես վարելու առաջին խոշոր խոչընդոտն է»,- նշել է Քերոբյանը փաստացի կշտամբելով հանրապետության Կենտրոնական բանկին գնաճը զսպելու կոշտ քաղաքականության համար։

Վերջին երկու տարիների ընթացքում ֆինանսական կարգավորիչը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 4,25%-ից մինչև 10,75%՝ գնաճը զսպելու նպատակով։ Միայն 2023 թվականի հունիսին, գնաճի թուլացման տեմպերի գերազանցման ֆոնին, երկրի գլխավոր բանկը որոշել է իջեցնել հիմնական տոկոսադրույքը 0,25%-ով՝ սահմանելով այն 10,5%:

Արձագանքելով էկոնոմիկայի նախարարության բողոքին՝ փողի քիչ  զանգվածի վերաբերյալ, Կենտրոնական բանկը վկայակոչում է իր հիմնական առաքելությունը, որն է ապահովել գների կայունությունը։ «Կենտրոնական բանկին մտահոգում է ոչ թե տնտեսության մեջ փողի զանգվածի ծավալը, որը հավասարակշռված է տնտեսության կլանման կարողությունների հետ, այլ գնաճի կարգավորումը։ Ինչ վերաբերում է փողի զանգվածին, ապա այն հոսում է տնտեսություն բանկերի միջոցով, որոնք միայն ուրախ կլինեն լիկվիդային նախագծերն ու ծրագրերը հագեցնել փողով»,- նշել են ԿԲ մամուլի ծառայությունից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страныГосдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по ИрануКакие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеИран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииТатоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлением«Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдМинистр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаБыло дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» Власти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»
Самое популярное