Հանկարծակի կապ Լեո Մեսսիի և Հայաստանի միջև. պարզվում է, որ աշխարհի լավագույն խաղացողն իր բիզնեսը վստահել է հայազգի ձեռնարկատիրոջը
ՍՊՈՐՏSports.ru-ն գրում է, որ 2022 թվականին Լեո Մեսսին ստեղծել է իր սեփական ներդրումային ընկերությունը՝ Play Time-ը։ Ինչպես հայտնում է Bloomberg-ը, ընկերությունը հիմնվել է ԱՄՆ-ում և ստեղծվել է սպորտի, տեխնոլոգիաների և մեդիա ոլորտում ներդրումներ կատարելու համար:
Լեոն նոր բիզնեսը վստահել է հայազգի ձեռնարկատեր Ռազմիկ Օվագիմյանին։
Օվագիմյանը ծնվել է Կահիրեում հայ ընտանիքում, 16 տարեկանում տեղափոխվել է Լոս Անջելես և սովորել Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանում քաղաքական տնտեսության և բիզնեսի կառավարման ոլորտում:
Օվագիմյանը Viki միջազգային առցանց վիդեո հոսքային կայքի համահիմնադիրն ու գործադիր տնօրենն է, ինչպես նաև համաշխարհային կոնտենտի ավագ գործադիր տնօրենը: Նա նաև ճապոնական Rakuten էլեկտրոնային առևտրի ընկերության տնօրենների խորհրդի դիտորդ է, որն, ի դեպ, Բարսելոնա ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորներից մեկն է։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը