Արսեն Թորոսյանի համար ամառը ծանր է լինելու
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀակակոռուպցիոն կոմիտեն հարցաքննության է հրավիրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանին։ Վերջինս, սակայն, դեռևս չի ներկայացել։ Թորոսյանն, որն իր մերձավորների կալանավորումից հետո հայտարարում էր, թե անմեղ է և պատրաստ է ցուցմունք տալ, մեր աղբյուրների փոխանցմամբ, ամեն ինչ անում է հակակոռուպցիոն կոմիտե չներկայանալու, այդ թվում փորձում է Նիկոլ Փաշինյանի միջոցով ազդել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի վրա։
Ի դեպ տեղեկությունը մեզ փոխանցած ՔՊ աղբյուրը նշեց, որ այս առումով Թորոսյանն այնքան էլ հաջողություններ չի գրանցել։ Այն, որ «Քաղպայմանագրի» խմբակցությունում Արսեն Թորոսյանից վաղուց արդեն զզվել են, Հայաստանում գիտի նույնիսկ ամենախուլ գյուղի բնակիչները, սակայն վերջինս հասցրել է իր նվնվան բնավորությամբ զզվեցնել նաև Նիկոլ Փաշինյանին և կառավարության անդամներին։ Թորոսյանն, որը մինչ վերջերս լուրջ ախորժակ էր փայփայում առողջապահության նախարարի պաշտոնում հայտնվելու, այժմ կարող է ընդհանրապես հայտնվել իրավապահների թիրախում։
Այստեղ մեկ հետաքրքիր նրբերանգ կա՝ Ազգային ժողովն ավարտել է նստաշրջանն, իսկ հաջորդը մեկնարկելու է արդեն սեպտեմբերին, իսկ օրենքը պահանջում է պատգամավորի դեմ քրեական հետապնդում հարուցել միայն հերթական նիստերի ժամանակ, ուստի և Թորոսյանն ակնկալում է առնվազն երկու-երկուսուկես ամիս ազատության մեջ մնալով և տարբեր պաշտոնյաների՝ այդ թվում վարչապետին հանդիպելով նրանից երաշխիքներ ստանա, որ իր նկատմամբ քրեական պատասխանատվություն չի հարուցվի, փոխարենը խոստացել է նույնիսկ փուռը տալ իր որոշ նախկին ենթակաների՝ կորոնավիրուսի ժամանակ չարաշահումների ողջ մեղքը բարդելով նրանց վրա։
Անգելինա Սաֆարյան