Ֆինլանդիայում պաշտոնաթող է արվել նացիզմը համակրող նախարարը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖինլանդիայում պաշտոնաթող է արվել նացիզմը համակրող տնտեսական զարգացման նախարար Վիլհելմ Յունիլան։
Ինքը՝ Յունիլան, նշել է, որ աշխատանքը շարունակելու հնարավորություն չի տեսնում։
Նա նշանակվել էր հունիսի 20-ին, որից հետո ֆիննական ԶԼՄ-ները նյութեր էին հրապարակել ուլտրաաջ կազմակերպությունների միջոցառումներին նրա մասնակցության մասին։ Դրանից հետո Յունիլան ներողություն է խնդրել։