Կեմերովոյում 12 երեխա հիվանդանոց է տեղափոխվել աղիքային վարակի ախտանիշով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿեմերովոյի առողջարանից հիվանդանոց են տեղափոխվել անհայտ աղիքային վարակով 12 երեխա. փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
Ըստ աղբյուրի՝ ամեն ինչ տեղի է ունեցել Գուրևսկի շրջանի Սալաիր քաղաքի «Մագիստրալ» առողջարանում։ Հունիսի 24-ին այնտեղ է ժամանել 282 երեխա։ Առաջին բողոքներն ի հայտ եկան երկու օր անց՝ 10-ամյա տղայի ինքնազգացողությունը վատացել է, և ծնողները նրան տուն են տարել։ Մեկ օր անց նույն ախտանիշներն անմիջապես ի հայտ են եկել ութ երեխայի մոտ։
Տեղի բուժաշխատողը փորձել է ինքնուրույն բուժել երեխաներին, բայց երբ հունիսի 29-ին 12 մարդ վատացել է, շտապ օգնություն են կանչել։ Բոլորը տեղափոխվել են Գուրևսկ քաղաքի հիվանդանոց՝ անհայտ աղիքային վարակ ախտորոշմամբ։
Այժմ բժիշկներն ուսումնասիրում են երեխաների թեստերը, իսկ ոստիկանությունը հետաքննում է իրավիճակը։