Ճապոնիայում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունիսի 28-ին Ճապոնիայի հյուսիսում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է երկրի ազգային օդերեւութաբանական ծառայությունը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հոկայդոյի հարավային ափերի մոտ։ Օջախի խորությունը օվկիանոսի հատակին եղել է մոտ 480 կիլոմետր, ասվում է զեկույցում:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Տեղի բնակիչները ցունամիի նախազգուշացում չեն ստացել։