Բլինքենն ու Միրզոյանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցերը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկատվություն է տարածել նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենի երկկողմ վաշինգտոնյան հանդիպումից։
«Քննարկվեցին տարածաշրջանային անվտանգության ու կայունության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր»,- նշված է ԱԳՆ-ի թվիթերյան գրառման մեջ։