«Հայաստանին ԵԱՏՄ-ում անկայունության գործոն են անվանել»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐSm.news–ը գրում է, որ Հայաստանն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անկայունության կատալիզատոր է: Նման կարծիք է հայտնել Ռազմական և քաղաքական հակամարտությունների ուսումնասիրման կենտրոնի ղեկավար Անդրեյ Կլինցևիչը։
Վերլուծաբանը գնահատել է ԵԱՏՄ հարթակի արդյունավետությունը:
«Ռուսաստանը հավասար պայմաններով հարմար ինտեգրատոր է ցանկացած ժողովուրդների, ազգերի և պետությունների համար։ Մենք ունենք նման գործընթացներ։ ԵԱՏՄ-ն հինգ երկրների համար արդյունավետ է աշխատում: Այլ պետությունները ևս պատրաստ են միանալ այդ կազմավորմանը, Կենտրոնական Ասիայի երկրները պայմանագրեր են ստորագրում ազատ առևտրի գոտու մասին, Իրանը նման դիրքորոշում ունի, Ուզբեկստանը հետաքրքրությամբ դիտարկում է այդ ամենը, գումարած այդ ամենին նոր լոգիստիկ երթուղիներ են մշակվում»,- ասել է Կլինցևիչը։
Նրա խոսքով ԱՄՆ-ին չի բավարարում փոխգործակցության ուղիների զարգացումն այն պետությունների միջև, որոնք գտնվում են իր վերահսկողության գոտուց դուրս։ Այդ իսկ պատճառով Վաշինգտոնն ամեն ջանք գործադրում է դա կանխելու համար։
«Աշխարհը սկսել է մի փոքր փոխվել: Ամերիկացիների համար կարևոր է սեպ խրել, կանխել նոր գործընթացները և փոխգործակցության այն ուղիների բողբոջները, որոնք իրենց վերահսկողության տակ չեն։ Այդ պատճառով էլ Հայաստանը հանդես է գալիս որպես անկայունության կատալիզատոր։ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մտադիր են լուծել երեք բլոկի հարցեր: Առաջինը սահմանների սահմանազատումն է։ Բացի Ղարաբաղից, վիճելի են մի քանի այլ տարածքային հարցեր։ Երկրորդը Ղարաբաղի կարգավիճակն է և խաղաղապահների հետ կապված իրավիճակը, Լաչինի միջանցքը։ Երրորդը տրանսպորտային կապերի ապաշրջափակումն է»,- հավելել է Կլինցևիչը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը