Ադրբեջանն օտարերկրյա դիվանագետներ է տարել Լաչինի միջանցքի մոտ եւ փորձել է մոլորեցնել նրանց
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ժամանել են Լաչին։
Ինչպես տեղեկացրել են տեղի ԶԼՄ-ները, պատվիրակության կազմում 60 դիվանագետ եւ ռազմական կցորդ կա33 երկրից եւ 10 կազմակերպությունից։
Լաչին այցի շրջանակում օտարերկրյա դիվանագետները եկել են կամուրջ, որտեղ Ադրբեջանն ապօրինաբար անցակետ է դրել Հայաստանի եւ Արցախի միջեւ։
Ադրբեջանի իշխանությունները փորձել են մոլորեցնել օտարերկրյա դիվանագետներին՝ հավաստիացնելով, որ արցախահայերը մինչեւ վերջերս անխոչընդոտ մտել են Ստեփանակերտ։
Նշենք, որ երեկ Ադրբեջանը բետոնե պատնեշներ է դրել՝ վերջնականապես փակելով Լաչինի միջանցքը՝ ցույց տալով, որ չի պատրաստվում կատարել ՄԱԿ Միջազգային դատարանի որոշումը։