Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված հարցերով պատվիրակություն է այցելել Վաշինգտոն. ՀՅԴ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀունիսի 21-22-ին ամերիկահայ միացյալ պատվիրակությունը այցելեց Վաշինգտոն՝ Հայաստանի ու Արցախի տագնապալի վիճակին հետ առնչվող նոր նախաձեռնութեան առիթով։ Այս մասին հայտնում են ՀՅԴ-ից:
Այս նախաձեռնության նպատակն է ազդեցիկ օրենդիրների ուշադրությանը հանձնել հայ-ադրբեջանական բանակցություններն ու Արցախի մարդասիրական ահավոր վիճակը, եւ իսկական բազմակուսակցական համաձայնություն ստեղծել ի նպաստ Հայ Դատին։ Այս նախաձեռնութիւնը սկիզբ տված էր հունիսի 21-ին Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան Մարդու իրավունքնեորի հանձնախմբիէ Արցախի նվիրուած ունկնդրությունը, որի հետ զուգադիպել էև պատվիրակության այցելությունը։