Բաքուն դրական է արձագանքել սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնելու Երեւանի առաջարկին. ՀՀ փոխվարչապետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆAlphanews.am-ը գրում է.
Ադրբեջանը դրական է արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման հարցերով հանձնաժողովների նիստ անցկացնելու հայկական կողմի առաջարկին։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ Երեւանն արդեն ստացել է ադրբեջանական կողմից դրական պատասխան։
«Հավատում եմ, որ շուտով հանդիպում կկայանա»,- ասել է փոխվարչապետը։
Սակայն, ըստ նրա, բանակցությունների ժամկետի ու տեղի հարցում դեռ հստակություն չկա։