Ստախոս ու վախկոտ մարդու ելույթ էր, որն ուզում էր մեղքն ուրիշի վրա բարդել․ Տիրան Խաչատրյանը՝ Փաշինյանի ելույթի մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸնդհանրապես պատկերացում չունեմ, թե ինչպես է հնարավոր, որ Գլխավոր շտաբը պատերազմի ընթացքում սխալ կամ մտացածին ինֆորմացիա փոխանցեր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթներին։
«Ինչ-որ ասում էր, ում հետ որ խոսել էր, թող այդ համապատասխան մարմինները պատասխան տան, ես իր հետ որեւէ թեմայով չեմ խոսել։ Ստախոս ու վախկոտ մարդու ելույթ էր, որն ուզում էր իրեն արդարացնելու համար մեղքն ուրիշի վրա բարդել։ Ենթադրենք՝ ինքը ճիշտ է խոսում, պարզ չէ՞, որ այդ կատեգորիայի մարդն այդքան չպետք է իջնի, ստորանա, արդարացումներ փնտրի։ Սուտն ու ճիշտը թող պարզվի, բայց ես մակարդակի մասին եմ խոսում»,- ասաց նա։