Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեղատներում վաճառվում են դեղամիջոցներ, որոնց արդյունավետությունն ապացուցված չէ. ահա այն դեղամիջոցների ցանկը, որոնց վրա չարժե գումար ծախսել

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Fithacker.ru կայքը գրում է, որ դեղատներում վաճառվում են մեծ քանակով դեղամիջոցներ, որոնց արդյունավետությունն ապացուցված չէ, որոնք չեն բուժում։

Զարմանալին այն է, որ Եվրոպայում դրանցից շատերն արգելված են, մինչդեռ շատ երկրներում հաջողությամբ վաճառվում են։

1. Ակտովեգին։ Դեղամիջոցի արդյունավետությունը ոչ մի ապացուցողական բազա դեռևս չունի։ 2011թ. մարտից այն արգելված է Կանադայում, իսկ 2011թ. հուլիսից արգելված է ներմուծել, վաճառել և օգտագործել ԱՄՆ-ում։ Արևմտյան Եվրոպայի երկրներում, Ավստրալիայում, Ճապոնիայում և բազմաթիվ այլ երկրներում այն թույլ չի տրվում օգտագործել որպես դեղամիջոց։

Արտադրողը փորձել է ապացուցել Ակտովեգինի արդյունավետությունը, սակայն դեռևս հղում է կատարում «բժիշկների փորձի» վրա։ Վերջերս Ռուսաստանում արտադրող ընկերության պատվերով կլինիկական փորձարկում է կատարվել։ Դրանց արդյունքները ոչ ոք չի տեսել և, ամենայն հավանականությամբ, չի էլ տեսնի։ Արտադրողն իրավունք ունի դրանք չհրապարակել։

2. Ցերեբրոլիզին։ Նախատեսված է կենտրոնական նյարդային համակարգի խանգարումներ, զարգացման, ուշադրության խնդիրներ ունեցող անձանց համար, սակայն Ռուսաստանում, նաև Ճապոնիայում առավել հաճախ օգտագործվում է իշեմիկ ինսուլտի բուժման համար։ 2010թ. Cochrane Collaboration ընկերությունը հրապարակեց երեք բժիշկների կողմից անցկացված հետազոտության արդյունքները։ Դրանցում նշվում է, որ արդյունքները ցույց են տալիս՝ 146 հետազոտվողներից որևէ մեկի դեպքում դեղամիջոցն ընդունելիս լավացում չի արձանագրվել։ Իշեմիկ ինսուլտի դեպքում արդյունավետության հասնելու որևէ ապացույց չկա։

3. Արբիդոլ։ Ռուսական դեղարտադրության շուկայի բազմաթիվ տարիների լիդերը մշակվել է 1960-ական թթ.։ 1970-1980-ական թթ. դեղամիջոցը պաշտոնապես ստացավ սուր ռեսպիրատոր հիվանդությունների՝ A և B տիպի գրիպների դեմ բուժող միջոցի համբավ, սակայն կլինիկական լայնամասշտաբ փորձարկումների արդյունքներն այդպես էլ չհրապարակվեցին։ Արբիդոլի կլինիկական փորձարկումները հիմքեր չեն տալիս այն դիտարկելու որպես դեղամիջոց, որի՝ գրիպը բուժելու արդյունավետությունն ապացուցված է փորձերով։ Ամերիկյան Food and Drug Administration-ը հրաժարվեց այն գրանցել որպես դեղամիջոց։

4. Ինգավիրին։ Օգտագործվում է գրիպի և մրսածության պրոֆիլակտիկայի և բուժման համար։ Այն շուկա բաց է թողնվել 2008թ.՝ առանց ամբողջական ստուգողական հետազոտությունների։ Հաշված ամիսներ անց սկսվեց, այսպես կոչված, խոզի գրիպի համաճարակը, ինչը մեծապես նպաստեց դեղամիջոցի վաճառքին։ Գիտականորեն հիմնավորված չէ դեղամիջոցի արդյունավետությունը գրիպի դեմ։

5. Կագոցել։ Չկան այնպիսի հետազոտություններ, որոնք անհրաժեշտ են դեղամիջոցի արդյունավետության և անվտանգության ապացուցման համար մեծահասակների դեպքում։ Գոյություն ունեն հետազոտություններ, որոնք կատարվել են երեխաների շրջանում։ Սակայն երեխաների շրջանում պետք է հետազոտվեն միայն այն միջամտությունները, որոնք արդեն իսկ հետազոտվել են մեծերի շրջանում։ Այսպիսով, չկան վստահելի հիմքեր՝ դեղամիջոցը գրիպի պրոֆիլակտիկայի կամ բուժման արդյունավետ միջոց համարելու համար։

6. Օցիլոկոկցինում։ Այն ստեղծված է գոյություն չունեցող միկրոօրգանիզմների դեմ պայքարելու համար և չի պարունակում ազդող միջոց։ 1919թ. ֆրանսիացի համաճարակաբան Ժոզեֆ Ռուան միկրոսկոպի միջոցով գրիպով հիվանդ մարդկանց արյան մեջ խորհրդավոր բակտերիաներ հայտնաբերեց, որոնք անվանեց Oscillococci, և այն հայտարարեց հիվանդությունն առաջացնողներ։ Արդյունքում՝ պարզեց, որ գրիպն առաջացնում են վարակները, որոնք հնարավոր չէ տեսնել օպտիկական միկրոսկոպի միջոցով, իսկ Oscillococci բակտերիաները չհաջողվեց տեսնել որևէ մեկին, բացի Ռուայից։ Երբ հիվանդ անձանց արյունից պատրաստված պատվաստանյութը չաշխատեց, նա որոշեց օգտագործել թռչունների լյարդից պատրաստված էքստրակտը. թռչունները գրիպի վարակի գլխավոր կրողներն են։ Նույն սկզբունքին հետևում են դեղամիջոցի այսօրվա արտադրողները։

7. Տամիֆլյու և Ռելենզա։ Անգիլական Gardian պարբերականը գրել էր այն մասին, որ 2014թ. Մեծ Բրիտանիան գրիպի դեմ ավելի քան 1 մլրդ դոլար արժողությամբ դեղամիջոցներ գնեց, սակայն շուտով պարզվեց, որ դրանք վատ են անցկացնում հիվանդության նշանները և չեն կարող կանխարգելել համաճարակի առաջացումը։ Անկախ փորձագետները հետազոտություններ անցկացրին և պարզեցին, որ երկու հիմնական դեղամիջոցների՝ Tamiflu-ի և Relenza-ի արտադրողները կարևոր տեղեկատվություն են թաքցրել։ Մասնավորապես, պարզվեց, որ կլինիկական փորձարկումների ընթացքում այս դեղամիջոցները բացառապես անարդյունավետ են։ Հետազոտողները կարծում են, որ տեղեկատվության անբավարարության պատճառով կառավարությունը պաշարել է այս դեղամիջոցները։ Քննադատության ենթարկվեցին նաև պաշտոնյաները, որոնք պատասխանատու են դեղամիջոցների ձեռքբերման համար։ Նրանց մեղադրեցին մինչ դեղամիջոցի օգտագործումը թույլատրելը՝ դրա մասին ամբողջական տեղեկատվություն հավաքել չկարողանալու համար։ Այս երկու դեղամիջոցների կլինիկական փորձարկումների արդյունքները 175 հազար էջ են կազմում։ Տեղեկատվության այսպիսի ծավալի պայմաններում հեշտությամբ «թաքնվում են» տվյալներն այս մասին, որ դրանց միակ առավելությունը հիվանդության ախտանշանները մոտավորապես կես օրով վերացնելն է։

8. Ամիկսին, Տիմալին, Տիմոգեն, Վիֆերոն, Անաֆերոն, Ալֆարոն։Իմունամոդուլյատորները վաճառվում են միայն Ռուսաստանում։ Այստեղ գրանցված է ավելի քան 400 անուն դեղամիջոց։ 9. Էսենցիալե, Կարսիլ։ Սրանցից ևս ոչ մեկը ներկայացված չէ Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի շուկաներում և ներառված չէ այն փաստաթղթերում, որոնք բժիշկներն օգտագործում են հիվանդությունների ախտորոշման և բուժման համար։

10. Բիֆիդոբակտերին, Բիֆիֆորմ, Լինեքս, Հիլակ Ֆորտե, Պրիմադոֆիլուս։Պրոբիոտիկների նշանակմանը զարգացած երկրներում զգուշությամբ են վերաբերվում։

11. Մեզիմ ֆորտե։ Սա նախատեսված է ենթաստամոքսային գեղձի ֆունկցիայի անբավարարությունը կոմպենսացնելու և աղիներում սննդի մշակումն արագացնելու համար։ 2009թ. Ուկրաինայի Բժշկական և միկրոկենսաբանական ոլորտի աշխատակիցների միության նախագահ Վալերի Պեչաևը հայտարարեց, որ կատարված հետազոտությունները ցույց են տվել դեղամիջոցի անարդյունավետությունը։

12. Կարվալոլ, Վալոկարդին։ Այս դեղամիջոցների բաղադրության մեջ է մտնում նաև ֆենոբարբիտալը։ Թունավորման բարձր ռիսկայնության պատճառով այս դեղամիջոցները բոլոր երկրներում խիստ հսկողության են ենթարկվում։ Եվրոպական երկրների մեծամասնությունում այս դեղամիջոցը կա՛մ խիստ հազվադեպ է օգտագործվում, կա՛մ ընդհանրապես արգելված է օգտագործել։

13. Պիրացետամ։ Medline տվյալների բազայում ներկայացված են 1990-ական թթ. կատարված հետազոտություններ, որոնց համաձայն՝ դեղամիջոցը շատ արդյունավետ է կաթվածից հետո հիվանդների վերականգնման համար, սակայն 2011թ. PASS հետազոտությունների կենտրոնը տվյալներ հրապարակեց այն մասին, որ սուր իշեմիկ կաթվածի դեպքում դեղամիջոցն օգտակար չէ։

14. Կոկորբոկսիլազա, Ռիբոկսին։ Ակտիվորեն օգտագործվում են Ռուսաստանում, սակայն այլ երկրներում այդքան էլ տարածված չեն։ Ըստ կայքի՝ երբևէ լուրջ հետազոտությունների չեն ենթարկվել։

15. Խոնդրոպրոտեկտորներ։

16. Վինպոցետին, Կավինտոն։ Այսօր խորհուրդ չի տրվում օգտագործել։

17. Տրոմբովազիմ։

18. Վոբենզիմ։ Եթե հավատանք դեղամիջոցների ռեեստրում տրված նկարագրությանը, օգնում է բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչպես վաղուց արդեն նշել են բժիշկները, եթե դեղամիջոցը մասսայական օգտագործման է, ցուցումների լայն շրջանակ ունի, գրեթե կողմնակից ազդեցություններ չունի և նախատեսված է բոլորի համար, ապա առավել հավանական է, որ այն որևէ մեկի չի համապատասխանում։

19. Ինստենոն, Ցինարիզին։ Նախորդ դարի 70-ական թթ. չի օգտագործվում զարգացած երկրներում։

20. Ստատիններ։

21. Վիտամիններ և միկրոէլեմենտներ։ Վիտամինները չեն կարող փոխարինել առողջ սննդին։

22. Գոմեոպատիա։

23.Վալիդոլ։ Թարմացնում է շնչառությունը։

24. Միլդրոնատ, Մեկսիդոլ, Ֆենոտրոպիլ։

25. Բիոպարոկս։ Խորը հետազոտություններ չեն կատարվել։

26. Ցիտոխրոմ C, Ադենոզին, Տաուրին։

27. Էսենցիալ, Լիվոլին, Էսենցիալ N:

=13040

Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» В случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукНикол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст»Люди оказались в безвыходном положении, а властям всё равно: «Паст»В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»
Самое популярное