Արման Թաթոյանը կառաջադրվի՞
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը կարող է լուրջ մրցակից դառնալ գործող վարչախմբի համար՝ առաջադրվելով Երևանի քաղաքապետի ընտրություններում։
Մեր տեղեկություններով, Թաթոյանն, ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթ մեծ ասուլիս է գումարելու, որտեղ կհայտարարի կամ նոր շարժում նախաձեռնելու մասին, կամ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու։
Մեր աղբյուրները չեն բացառում, որ երկու հայտարարությունները կարվեն միաժամանակ։ Օմբուդսմենի պաշտոնը լքելուց հետո Թաթոյանը բավական ակտիվ է, վերջին շրջանում էլ լայն սպեկտրով հանդիպումներ է ունեցել տարբեր շրջանակների հետ։
Մի պահ միայն ընդմիջում էր վերցրել, մեկնել Հորդանան և Պաղեստին՝ հայ համայնքի հարցերով, սակայն վերադարձել է և ակտիվորեն լծվել աշխատանքի։ Արման Թաթոյանը, հաշվի առնելով նրա բարձր վարկանիշը, պաշտոնավարման ժամանակ իշխանություններին իրական և առարակայական քննադատությունները, կարող է դառնալ լուրջ այլընտրանք գործող վարչախմբին։
Փաստացի, ավագանու ընտրություններից առաջ «Քաղպայմանագրի» և նրա թեկնածուի գործն ավելի է բարդանում։
Հրաչյա Գարդիշյան