Տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը. ԱՄՆ դեսպանություն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱմերիկայի Միացյալ Նահանգները կողջունի ցանկացած երկխոսություն, որը կնպաստի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանությանը։
«Արմենպրես»-ը հարց էր հղել ԱՄՆ պետքարտուղարությանը՝ կապված ռուսական լրատվամիջոցներից մեկում հրապարակված տեղեկատվության հետ։
Հիշեցնենք՝ այսօր «ՌԻԱ Նովոստի» ռուսական լրատվամիջոցը, Վաղինգտոնում իր դիվանագիտական աղբյուրների հղմամբ, գրել էր, որ «ԱՄՆ-ն ԼՂ ներկայացուցիչներին ստիպում է երրորդ երկրի տարածքում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, հակառակ դեպքում Ադրբեջանը հակաահաբեկչական գործողություններ կիրականացնի ԼՂ-ում»։
Հարցին պատասխանել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը․
«Մենք հետևողականորեն պնդում ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը։ Մենք կողջունենք ցանկացած երկխոսություն, որը նպաստում է դրան»: