Գերանը պոկվել է, ընկել վրան. Գեղահովիտ փլվածքի տակ մնացած 88-ամյա բնակիչը կին է
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԳեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի ամառատեղիում հունիսի 16-ի երեկոյան փլուզման հետեւանքով մահացած 88-ամյա քաղաքացին կին է՝ նույն գյուղի բնակիչ Անահիտ Ավագյանը:
Գեղահովիտի գյուղապետ Վարդան Պողոսյանը NEWS.am-ին հայտնեց, որ այդ պահին կինը միայնակ է եղել գերաններով ծածկված ամառանոցում:
«Անասուն են պահում. ամռանը տանում են դաշտ, աշնանը բերում են: Այնտեղ ամառատուն ունեն՝ գերաններով ծածկված: Գերանը պոկվել է մի կողմից, ընկել է կնոջ վրա»,- ասաց գյուղապետը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր հունիսի 16-ին՝ ժամը 22.25-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտի ամառատեղիում տուն է փլուզվել, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ փլուզվել է տան տանիքը (մոտ 25 քմ), փլվածքի տակ է մնացել բնակիչ՝ 1928 թ. ծնված Ա. Ա.-ը: Վերջինիս դին փրկարարները դուրս են բերել փլատակներից եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին: