Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուսուցումը դարձնել կենսակերպ. ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ելույթը՝ Կազանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ելույթը ՌԴ Կազան քաղաքում տեղի ունեցած «Ձևավորելով ապագան» խորագիրը կրող կրթության միջազգային ֆորումի ժամանակ

Միջազգային ֆորումի հարգելի՛ մասնակիցներ,

Հարգելի՛ գործընկերներ,

Թույլ տվեք ողջունել կրթության նախարարների միջազգային ֆորումի կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին ու մաղթել արդյունավետ աշխատանք և հետաքրքիր քննարկումներ։

Ժամանակակից սոցիալական իրադարձություններն ավելի են բարձրացնում կրթության խնդրի առաջնային նշանակությունը ողջ աշխարհում։ Կրթությունը հաճախ դիտարկվում է որպես աղքատության դեմ պայքարի հիմնական միջոցներից մեկը, ինչպես նաև սոցիալական բևեռացման խորացման, ժողովրդավարական զարգացման դեմ ուղղված սպառնալիքների, աղետների և ռիսկերի, նոր մարտահրավերների  լուծում։

Սակայն նշված խնդիրների լուծման առումով կրթության արդյունավետությունը հաճախ կասկածի տակ է դրվում․ այս խնդիրն ավելի ակնառու դարձավ կրթության գլոբալ ճգնաժամի՝ կորոնավիրուսի համավարակի շրջանում։ Ավելի քան մեկուկես միլիարդ սովորողներին ուսումը շարունակելու հնարավորությունից զրկած նոր կորոնավիրուսային վարակի բռնկումն ավելի տեսանելի դարձրեց կրթական համակարգի խնդիրները՝ օրակարգ ներմուծելով կրթության հայեցակարգի վերափոխման անհրաժեշտությունը։

Անընդհատ փոփոխվող աշխարհում գիտելիքները և ստեղծագործ մտածելակերպը սոցիալական համերաշխության, մարդկային կապիտալի զարգացման, կայուն տնտեսական և մշակութային առաջընթացի բանալի են դարձել։ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» հիմքում այդ հայեցակարգն է դրված, որը նախատեսում է Հայաստանի տնտեսության և հասարակական կյանքի շարունակական, առաջանցիկ զարգացում՝ փոխկապակցված միջոցառումների իրականացման միջոցով, որոնք ուղղված են մարդկային կապիտալի զարգացման զգալի ներդրումներին։

Ժամանակակից զարգացած և զարգացող երկրներում արդեն կարծիք է հաստատվել, որ ամենաշահավետ ներդրումը ուսուցումն է և կառավարման կադրերի մասնագիտական պատրաստումը․ չէ՞ որ միայն այդ խնդիրը լուծելով՝ կարելի է բարձրացնել տնտեսական ձեռքբերումների մակարդակը, հաղթահարել աղքատությունն ու ճգնաժամերը։ Հարկ է նշել, որ կադրերի պատրաստման ոլորտում կարևոր դեր է հատկացվում հենց կրթական գործընթացին։

Հայաստանի կրթության զարգացման ռազմավարական ծրագիրն ուղղված է մարդկային ներուժի ընդլայնմանը և մարդկային կապիտալի ինքնիրացման զարգացմանը։ Տվյալ հայեցակարգը պահանջում է ֆորմալ կրթության համակարգի տարբեր մակարդակների, ինչպես նաև ոչ ֆորմալ լրացուցիչ և շարունակական կրթության նկատմամբ ամբողջական վերափոխված մոտեցում՝ շեշտը դնելով կրթական համակարգը մարդու համար ողջ կյանքի ընթացքում ուսումնական միջավայրի վերածելու հանգամանքի վրա։

Արդի աշխարհում ավելի հաճախ է քննարկվում կրթության իրավունքը։ Այդ պատճառով անհրաժեշտ է ուսուցումը դարձնել կենսակերպ, ինչը համապատասխանում է «Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության» տեսլականին։ Արդյունավետ ուսումնառության միջավայրի որակյալ հասանելիությունը դառնում է անհատական կարողությունների զարգացման համար հիմնական հարթակ, ինչը, իր հերթին, ապահովում է ուսումնառության՝ որպես հասարակական բարիքի իրացման երաշխիքը։

Կրթության զարգացման ռազմավարական փաստաթղթի մշակման ընթացքում հաշվի են առնվել Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, այդ թվում՝ Կայուն զարգացման 4-րդ նպատակը, որին հասնելու համար նախատեսված են հետևյալ ուղղությունները․

Ստեղծել համընդհանուր ներառական անհատակենտրոն կրթական միջավայր, որը ՀՀ ողջ տարածքում մարդկանց ընձեռելու է որակյալ և արդյունավետ կրթական ծառայություններ՝ մարդու կյանքի բոլոր փուլերում՝ հարմարեցված իր անհատական զարգացման և անձնական որակներին։

Բարձրացնել կրթության ներգործությունը և արդյունավետությունը, ինչը ապահովելու է ռեսուրսների (մարդկային ռեսուրսները ներառյալ) առավելագույն, օպտիմալ և արդյունքի միտված բաշխումը, բարձրացնելու համակարգի կազմակերպական, ֆինանսական և կառավարչական ներգործությունը։

Միջազգայնացնել և արտահանել կրթական ծառայությունները և արտադրանքը, որը պետք է նպաստի Հայաստանի կրթական համակարգի՝ միջազգային կրթական տարածքում ամբողջական ինտեգրմանը։

Պետք է ընդգծել յուրաքանչյուր փոլում որակյալ կրթական ծառայությունների համալրված և բազմազան կիրառման հասանելիության ապահովման անհրաժեշտությունը՝ կյանքի որակի զարգացման և զգալի բարձրացման նպատակով։ Այդ ուղղություններն ավելի նպատակահարմար են դարձնում թվային և այլ գործիքների ներդրումը՝ համակարգի ուսուցման արդյունավետ և ստեղծագործական վերափոխման համար՝ արդյունավետ կառավարման, համակարգի մասնակիցների միջև դերերի և պատասխանատվության  բաշխման, ինչպես նաև կառավարման նոր որակի  հաշվին։

Հասարակական և ժամանակակից կրթական միջավայրի ստեղծումը  պահանջում է հետևյալ խնդիրների լուծումը՝

ուսումնական հաստատությունների և կրթական ծրագրերի համատարած հասանելիության ապահովում,

կրթական ենթակառուցվածքի ապահովում՝ նորարարական-տեխնոլոգիական հնարավորությունների կիրառմամբ,

կրթության կազմակերպման ոլորտում անհատակենտրոն մեխանիզմների կատարելագործում,

կոմպետենցիաների և ուսուցման արդյունքների հիման վրա կրթության կազմակերպում,

կրթության պետական ստանդարտների և հիմնական ուսումնական ծրագրերի կատարելագործում,

բարձրորակ և լավ պատրաստված, ժամանակակից մեթոդներ իմացող և կիրառող դասավանդող կադրերի ապահովում,

կրթական ռեսուրսների և ուսումնամեթոդական նյութերի որակական բարելավում,

ազգային և միջազգային չափանիշներին համապատասխան կրթության որակի գնահատման հուսալի և առարկայական համակարգի ներդնում՝ ուսումնական գործընթացի և կրթական միջավայրի գնահատումը ներառյալ։

Կրթության զարգացմանն ուղղված փոխկապակցված քայլերի շնորհիվ Հայաստանը կարող է արտահանել իր կրթական արտադրանքը նորարարական և կրթական  ծառայությունների և արտադրանքի տեսքով։

Ցանկանում եմ հատուկ շեշտել կրթության և գիտության ոլորտներում միջազգային համագործակցության ընդլայնման և հաջողված փորձի կիրառման կարևորությունը։ Միջազգային համագործակցությունը և համատեղ նախագծերի իրականացումը ոչ միայն նպաստում են հստակ խնդիրների և դրանց լուծման ուղիների հայտնաբերմանը, այլև հստակ նախանշում են նոր հեռանկարները և կրթության որակի ապահովման հնարավորությունները։

Հարգելի՛ գործընկերներ,

Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել միջազգային ֆորումի կազմակերպիչներին՝ կրթության զարգացման հարցերը և համագործակցությունը որակական նոր մակարդակի հասցնելու նպատակով կառուցողական քննարկման հնարավորություն ընձեռելու համար։

Շնորհակալություն։

«Армения – земля потомков Ноя»: французское изданиеWSJ: Трамп собирается возобновить удары по Ирану после провала мирных переговоровКто такой Петер Мадьяр, победивший Виктора ОрбанаНарек Карапетян: Венгрия выбрала перемены, скоро и в Армении это произойдетПять военных самолетов с наибольшей дальностью полетаВ Израиле руководителем «Моссада» назначили генерал-майора Романа ГофманаСнова на те же грабли. «Паст»Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»Когда сформируется новая власть? «Паст» Гуманитарная миссия «Евразии»: возвращение темы Арцаха в медиаповестку, несмотря на попытки её замалчивания. «Паст»Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятсяПрокуратура отклонила ходатайство об изменении меры пресечения в отношении Давида МинасянаСК Армении: По факту ДТП в селе Агин Ширакской области инициировано уголовное производствоГлавы МИД Армении и Эстонии подписали меморандум о взаимопонимании между двумя ведомствамиЧисло жертв израильских ударов по Ливану возросло до 303Суд признал, что Пентагон не исполнил решение о восстановлении доступа журналистовГлава МИД Эстонии в Ереване сделал выпад в адрес РоссииЦиклон, снег и резкое потепление: погодные качели в Армении2026 год в Армении ожидается водообильным: объемы весеннего половодья составят от 100% до 160% нормы«Россия с вами» — помощь, которую ждутПустые дома, исчезнувшие субсидии. «Паст»Пашинян втягивает Армению в очень опасную «игру». «Паст»«Когда соответствующие органы годами закрывают на всё глаза» «Паст» Ужас на дорогах Армении. «Паст»Джей Ди Вэнс рассказал, почему считает временное перемирие с Ираном «хрупким»Генпрокурор РА и временный поверенный в делах США обсудили возврат средств от продажи особняка экс-министра финансовВ Армении повысят уровень защиты прав потребителей: Обсуждение законодательного пакетаМинтруда Армении представило на общественное обсуждение проект жилищного обеспечения многодетных семейАрмянский национальный конгресс: С усилением Ирана мир наступает и для АрменииЦены на газ в Европе упали на 18,5% на фоне временного перемирия между США и ИраномЖенщина сорвала джекпот в 1 млн. долларов, используя одну и ту же комбинацию чисел на протяжении многих летТрамп принял 10 требований Ирана перед двухнедельным перемириемNHK: негативное влияние ситуации в Персидском заливе на экономику сохранитсяАрмения приветствовала резолюцию ГА ООН о создании, реализации и пересмотре мандатовНа дороге Сисиан-Горис грузовик вылетел в кюветРазве никто не знал закон,порядок и правила? «Паст»Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»В Азербайджане готовятся к горнодобывающему буму, а у нас?.. «Паст»Ось консолидации: «Сильная Армения»: на политической арене формируется новый центр. «Паст»Экс-министр: Проведение саммита Европейского политического сообщества в Ереване становится рискомГлава МВД Армении не нашла минуту, чтобы ответить на волнующий общественность вопрос об арестованном школьникеПремьер Японии хотела бы переговорить с лидерами США и Ирана в ближайшие дниЛукашенко: ОДКБ надо быть очень аккуратной в работе с Арменией«Open banking» в Армении: И.о. главы ЦБ представил плюсы запланированных нововведенийReuters: Иран не откроет Ормузский пролив в обмен на временное прекращение огняГеополитическое балансирование — на «нитке». «Паст»Одним из главных рисков выборов является распыление голосов. «Паст»С кем же на самом деле встретился Никол Пашинян? «Паст»Власти уже «цепляются за соломинку». «Паст»А где же человечность? «Паст»
Самое популярное