Հայաստանը պետք է դաշինքի մեջ մտնի Ռուսաստանի հետ. Բաբուխանյան
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐEvrazia.org-ը գրում է, որ առանց Ռուսաստանի անհնար է կարգուկանոն հաստատել Լեռնային Ղարաբաղում, վստահ է հայ քաղաքագետ, լրագրող Հայկ Բաբուխանյանը։
«Հայաստանում մեծամասնությունը Ռուսաստանի, Եվրասիական ինտեգրման կողմնակից է, մենք պետք է հասկանանք, որ մեր տարածաշրջանի հիմնական խնդիրը՝ Ղարաբաղի խնդիրը, պահանջում է հարգել այնտեղ ապրող մարդկանց իրավունքները, իսկ դա անհնար է անել առանց Ռուսաստանի: Արևմուտքի նպատակը տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելն է, ռուս խաղաղապահներին, ռուսական բազան, ռուս սահմանապահներին հեռացնելը։ Երբ խոսում ենք 3+3 համակարգի մասին, մի կողմից սա լավ է, մյուս կողմից մենք ՆԱՏՕ-ի անդամ ենք թույլ տալիս տարածաշրջան մտնել, քանի որ Թուրքիան մնում է այդպիսին, իսկ ՆԱՏՕ-ի նպատակները տարածաշրջանում չեն համապատասխանում դրանում ապրող ժողովուրդների նպատակներին: Երբ իրականացվում է Արցախը ոչնչացնելու քաղաքականություն, դա բխում է ՆԱՏՕ-ի շահերից, քանի որ դա նպաստում է Ռուսաստանից դուրս մղումը»,- ասել է նա Մոսկվայում ընթացած «Անդրկովկասյան քաղաքականության թուրքական գործոնը. ազդեցությունը Ադրբեջանի վրա, Հայաստանի և Թուրքիայի դերը որպես քրիստոնյա պետություններ» համաժողովում ելույթի ժամանակ։
Բաբուխանյանը նաև նշել է, որ ուժի մեջ է մնում նաև նեոօսմանիզմի գաղափարախոսությունը, Թուրքիան ազդեցություն ունի թյուրքալեզու ժողովուրդների վրա, և դա կարող է էլ ավելի ապակայունացնել իրավիճակը։
«Հայաստանի ապագան տեսնում եմ Ռուսաստան - Բելառուս միութենական պետության մեջ, այդ ձևաչափով մեզ կհաջողվի լուծել տարածաշրջանային խնդիրները»,- ամփոփել է Բաբուխանյանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը