Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մանիպուլացնելով, սեփական ժողովրդին հոգեբանական տեռորի ենթարկելով ՝ փորձում են ցույց տալ, թե զիջման այլընտրանքը պատերազմն է»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Առողջապահության նախկին նախարար, կարկառուն քպական Արսեն Թորոսյանը, որի Վերջին շրջանի հանդիպումները ցույց են տալիս զուգահեռ գործող ձևաչափերի մրցակցության, դրանցից յուրաքանչյուրի ներսում առկա բովանդակության մասին։ «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի դիտարկումն է, որի հետ զրուցել ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա բանակցային գործընթացից, մինչ այս պահն առկա արդյունքներից։ Ներկայիս ակտիվությունը գնահատելու համար, ըստ փորձագետի, կարևոր է խոսել զուգահեռ գործող երկու ձևաչափի մասին։

«Եթե սկսենք արևմտյան, այսպես կոչված, միացյալ Արևմուտքի ձևաչափից, ապա հատկանշական էր Բրյուսելի հանդիպումը, Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի մայիսի 14-ի հայտարարությունը, որտեղ խոսվեց շատ հստակ պայմանավորվածությունների մասին. տարածքային ամբողջականության ճանաչում հստակ թվերով, որից հետո էլ ՀՀ իշխանությունները հայտարարեցին, որ Ադրբեջանի 86 հազար քառակուսի կմ-ի մեջ մտնում են և՛ Արցախը, և՛ «անկլավները»։

Քիշնևի հանդիպումից էլ ակնկալիքներ էին ձևավորվել՝ հաշվի առնելով, իրենց գնահատմամբ, Բրյուսելի հաջող ընթացքը։ Անգամ խոսվում էր հնարավոր փաստաթղթի ստորագրման մասին։ Քիշնևում, սակայն, շատ հետաքրքիր բացահայտում եղավ այն մասին, թե ինչ մոտեցմամբ է գործում արևմտյան ձևաչափը։ Ի մասնավորի, պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մինչև հուլիսին կայանալիք բրյուսել յան հանդիպումը, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կրկին կհանդիպեն Վաշինգտոնում։ Այսինքն, այնպես, ինչպես եղավ Բրյուսելի՝ մայիսի 14-ի հանդիպումից առաջ։ Սա ցույց է տալիս, որ միացյալ Արևմուտքի ձևաչափի ներքո կողմերը հանդիպում են Վաշինգտոնում, պայմանավորվածության, կոնսենսուսի են գալիս ԱՄՆ-ում և հետո Բրյուսելում վավերացնում, բարձրաձայնում են այն, ինչի մասին արդեն պայմանավորվել են»,-«Փաստի» հետ զրույցում ասաց փորձագետը։

Բովանդակությանն անդրադառնալով՝ Հ. Մխիթարյանը նշեց, որ թեպետ, Արևմուտքի գնահատմամբ, շատ կետերի շուրջ արդեն համաձայնություն կա, բայց կան նաև բավականին լուրջ հարցեր, որոնց շուրջ կոնսենսուս դեռ չկա. «Տրամաբանությունը հուշում է, որ այդ հարցերը Վաշինգտոնում սպասվելիք հանդիպման ներքո են փորձելու համաձայնեցնել։ Ընդհանուր առմամբ, բովանդակությունը բխում է հենց Արևմուտքի շահերից։ Այդ ֆորմատի ներքո աշխատանքային փաստաթղթերում Արցախի հարց չկա, չկա միջանցքային տրամաբանություն՝ ընդհանուր կոմունիկացիաների բացմանն են գնում, քանի որ հակառակ դեպքում դա կբխեր ՌԴ շահերից։ Զուգահեռ ունենք ռուսական միջնորդություն. Մոսկվայում մայիսի 25-ին տեղի ունեցած հանդիպում, որը տևեց ընդամենը 20 րոպե, ինչը դժվար է բանակցություն կոչել։ Ինչ-որ առումով կարող ենք ասել, որ Մոսկվայի բանակցություններն այնքան էլ չարդարացրին սպասելիքները։ Միակ արդյունքը մեկ շաբաթ անց տեղի ունեցած փոխվարչապետների հանդիպումն էր, որից հետո էլ, ըստ էության, նոր բան չհայտարարվեց։ Տեսանելի մասով ռուսական միջնորդությունը զիջում է»։

Փորձագետի հետ զրույցում անդրադարձանք նաև Ադրբեջանի՝ վերջին շրջանի արձագանքներին, վարքագծին, այդ թվում՝ ՀՀ իշխանությունների՝ բանակցային գործընթացում որոշ պայմանավորվածությունների մասին հայտարարությունները հերքելուն։ «Այն, որ կան հակասություններ, հստակ է ու միանշանակ։ Այսինքն, խնդիրն այնքան նուրբ է, այնքան բազմաշերտ, որ տարաձայնություններ չեն կարող չլինել, որքան էլ հակված լինենք այն մոտեցմանը, որ ՀՀ և Ադրբեջանի իշխանությունների մակարդակով գլոբալ հարցերի շուրջ կոնսենսուս կա։ Ադրբեջանը, բացի հայտարարություններից, նաև ապակառուցողական քայլեր է անում։ Վերջին օրերին մենք նաև սահմանային միջադեպերի ակտիվացում ունենք։

Հիշեցնեմ նաև մայիսի 28-ին արված Ալիևի հայտարարությունները՝ Արցախին ուղղված սպառնալիքները, պահանջները։ Մեծ հաշվով, նոր ագրեսիայի, նոր ռազմական ինչ-որ գործողությունների նախապատրաստման մասով տեղեկատվական, քարոզչական հնարքներ են կիրառում։ Պատճառը հենց Ադրբեջանի ներսում է։ Որքան էլ մեզ առաջին հայացքից թվում է, թե արևմտյան սցենարը պետք է բխի Ադրբեջանի շահերից, այդուամենայնիվ, Ադրբեջանը Ռուսաստանի նկատմամբ պատշաճ քաղաքականություն վարելու խնդիր ունի։ Այս ամբողջ ընթացքում Բաքուն ամեն ինչ անում է, որ բալանսները հնարավորինս պահի, ինչը, ցավոք, չեն անում ՀՀ իշխանությունները։ Այսինքն, որքան էլ արևմտյան գործընկերներն իրենց համար առաջին հայացքից ձեռնտու պայմաններ են առաջ քաշում, միևնույնն է, իրենք փորձում են կամուրջները չայրել»,ասաց նա՝ ընդգծելով, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ երկկողմ գործակցության լայն դաշտ ու զարգացումներ ունի։

«Հետևաբար, Բաքվի համար մի կողմի գծով շարժվելը դժվար է։ Բացի այդ, Բաքվի կողմից անկայունության և ապակառուցողականության աճը պայմանավորված է նաև Թուրքիայի ընտրություններով, որից առաջ իրենց համար սպասողական փուլ էր։ Ամենակարևոր արձանագրումն այն է, որ Բաքուն որևէ կերպ չի հրաժարվում բոլոր խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու իր քաղաքականությունից։ Իրենք հասկանում են, որ պահանջելով ու սպառնալով՝ ստանում են զիջումներ. եթե հնարավոր է երկու և ավելի սպառնալիքի ներքո մի քանի հարցում էլ Հայաստանից զիջում ստանալ և հարցերը լուծել, ինչո՞ւ չանել, երբ նաև միջազգային արձագանք չկա։ Իսկ միջազգային արձագանք չկա, որովհետև Հայաստանից այդ ուղղությամբ աշխատանք չկա, չկա միջազգային հանրության ադեկվատությունը։ Այս համատեքստում գործոն են նաև աշխարհաքաղաքական լարվածությունը, Արևմուտք-ՌԴ բախումը։ Այս ամենից Ադրբեջանը փորձում է օգտվել ու այսօրվա իր ապակառուցողականությունը, թերևս, նկարագրվածով է բացատրվում»,-ասաց Մխիթարյանը։

Ըստ փորձագետի, երբ խոսվում է այն մասին, թե արևմտյան միջնորդությամբ կողմերը մոտ են ինչ-որ լուծումների, դա չի նշանակում, թե գործընթացը մինչև վերջ հարթ է լինելու. «Ցանկացած փուլում կարող են ի հայտ գալ բազմաթիվ խնդիրներ, որովհետև, օրինակ՝ տարածաշրջանում կան պետություններ, որոնք, մեղմ ասած, ոչ միանշանակ են նայում այս ամենին։ Բացի այդ, ցանկացած փուլում կարող է իրավիճակը կտրուկ փոխվել՝ պայմանավորված աշխարհաքաղաքական վիճակով»։ Խոսելով Հայաստանի իշխանությունների այն քաղաքականությունից, որի հիմքում, ի տարբերություն մյուս երկրների, պետական ու ազգային շահ չկա, նա նշեց, որ խնդիրը պետք է դիտարկել մեկ պարզ ճշմարտության ներքո։

«Պարտության խորհրդանիշ իշխանությունը չպետք է շարունակեր պաշտոնավարումը։ Խնդիրների մեծ մասը, որոնց այսօր ականատես ենք լինում, գալիս է այն փաստից, որ այս իշխանություններն են ստորագրել պարտության՝ 2020-ի նոյեմբերի 9-ի պայմանագիրը, որ իրենք են երկիրը պարտության հասցնողները։ Դիմացի կողմից էլ է այդպես ընկալվում։ Զուտ խոսքեր չեն, երբ ասում ենք՝ պարտության խորհրդանիշը չպետք է մնա։ Այսինքն, նույն բանակցային սեղանի շուրջ տրամադրությունն ու տպավորությունները նշվածի ներքո են։ Մյուս կարևոր խնդիրն այն է, որ այս իշխանությունները չեն էլ թաքցնում, որ իրենց գլխավոր նպատակը, այսպես կոչված, «խաղաղության» հասնելն է։ Անգամ այդ բառն են արժեզրկում։

Իրականում խաղաղության հասնելը բոլորիս նպատակն է, բայց իրենք մանիպուլացնելով, սեփական ժողովրդի նկատմամբ հոգեբանական տեռոր կիրառելով՝ փորձում են ցույց տալ, թե զիջման այլընտրանքը պատերազմն է, նոր զոհերն են։ Ունեն մեկ նպատակ՝ ամեն գնով հասնել «խաղաղության»։ Այստեղ մենք չպետք է փորձենք Հայաստանի ու Արցախի շահերը տեսնել, զուտ իշխանության շահերն են, որովհետև դրանով իրենք ավելի ամրացած կզգան, կկարողանան շարունակել պաշտոնավարել։ Հայաստանի ու Արցախի շահն այդ ամենի ներքո առհասարակ չկա։ Տարածաշրջանին, այստեղ գտնվող պետություններին և իրենց ժողովուրդների հոգեբանությանը, վարած քաղաքականությանը ծանոթ լինելը հուշում է, որ զիջողականությունը նրանց կողմից որպես բարի կամք չի ընկալվում»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ նույն Թուրքիան և Ադրբեջանը այդ մոտեցումը որպես զիջողականություն ու պարտվողականություն են ընկալում։

«Որքան մեզ մոտ շարունակում են այս կեցվածքի մեջ մնալ, այնքան իրենք իրենց վստահ են զգում՝ հասկանալով, որ պատրաստ ենք ավելի շատ զիջել։ Այսինքն, այսօր Հայաստանն այդ անվերջ զիջելու վիճակի մեջ է, ինչը բխում է հենց այն սկզբնակետից, ըստ որի՝ այս իշխանությունները պարտության խորհրդանիշ են։ Բացի այդ, բխում է նրանց քաղաքականությունից, համոզմունքից. երբ ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ Ստեփանակերտ-Բաքու երկխոսությամբ պետք է հարցերը լուծվեն, որ ՀՀ-ն Արցախի ժողովրդի ապագան կամ կարգավիճակը որոշելու մանդատ չունի, սա համոզմունք է։ Իսկ 2020-ին կա՞ր «մանդատ», երբ բոլոր, այդ թվում՝ իրավական նորմերը խախտելով՝ նոյեմբերի 9-ին փաստաթուղթ ստորագրվեց։ Այսօր Արցախին միայնակ են թողել, ու չկա անգամ այդ միջազգային կոչված մեխանիզմը։ Անգամ երկխոսություն կոչվածի փորձն ունեցանք, երբ բերեցին իրենց, այսպես կոչված, ռեինտեգրացիայի օրակարգը, երբ ընդամենը հումանիտար հարցեր պետք է քննարկեին։ Այս ամենի մասին բաց տեքստով և առանց որևէ կոմպլեքսի, առանց որևէ խնդրի հայտարարելն արդեն համոզմունքի նշան է։ Մեծ հաշվով՝ պարտության շղթան հենց իրենց մնալով անընդհատ շարունակվում է։ Այն գործընթացը, որն այսօր ընթանում է Արևմուտքի տանիքի ներքո, որևէ կերպ չի բխում Հայաստանի և Արցախի ազգային, պետական շահերից»,-հավելեց փորձագետը։

Իշխանությունների հայտարարած «առաջընթացին», ըստ Հ. Մխիթարյանի, այլ դիտանկյունից պետք է մոտենալ։ «Ներկա գործընթացը որևէ կերպ առաջընթաց չենք կարող համարել, առաջընթաց ունեն իշխանությունները. իրենց առջև դրված խնդիրն է հասնել «խաղաղության պայմանագրին», այս իմաստով, այո, Վաշինգտոն, Բրյուսել մեկնելով՝ կարողանում են, ինչ-ինչ հարցերի շուրջ զիջումների գնալով, որոշակի առաջընթաց ստանալ։ Մինչդեռ այս իրավիճակում Հայաստանի ու Արցախի համար առաջընթաց չկա ու չի կարող լինել։ Առաջընթաց կա Ադրբեջանի համար, որը ամեն ինչ անում է այն ավելի ամրապնդելու, նորանոր պահանջներ առաջ քաշելու և իրականություն դարձնելու համար։ Դժվար է ասել՝ երբ կստորագրվի փաստաթուղթը, բայց ընդհանուր գործընթացի տրամաբանությունը ցույց է տալիս, որ ՀՀ և Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն, քայլ առ քայլ կետերը համաձայնեցնելով՝ առաջ են գնում։ Մինչդեռ՝ սա աշխահից կտրված գործընթաց չէ ու ցանկացած փուլում կարող է կասեցվել, փոխվել, կարող են նոր հարցեր ու խնդիրներ առաջ քաշվել»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«У литературы нет воспитательной функции»: юбилейный вечер Руслана СагабалянаЗеленский — о переговорах в Абу-Даби: рассчитываем на активность СШАВ Армении автодороги межгосударственного и республиканского значения открытыВсе приспешники должны помнить: никакая власть не вечна։ «Паст»Действия властей ведут к быстрой утрате реального суверенитета Армении: «Паст»Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»Около половины налогов, уплачиваемых крупными налогоплательщиками, обеспечивают 50 компаний: «Паст»Захарова напомнила о «танце Пашиняна» в Карабахе, комментируя обвинения в адрес ОДКБЭкс-сотрудника института ядерной физики приговорили к семи годам колонии за фейки об армии РоссииReuters: Спецпредставитель Путина прилетит в Майами перед переговорами в Абу-ДабиФильм о Мелании Трамп провалился на премьере в ШотландииBloomberg сообщил о возможной смене подхода ЕС к санкциям против российской нефтиMAC запускает новую коллекцию «Powder Kiss»: матовые губы мечтыRalph Lauren превращает Рокфеллер-центр в ледяной оазис ОлимпиадыPolitico: Франция первоначально была против внесения КСИР в список террористовРейс из Краснодара в Ереван отмененAP: число погибших из-за последствий снежной бури в США выросло до 85 человекМИД РФ: Брюссель рано или поздно потребует от Еревана антироссийского курса The Times: Британия внесет КСИР в список запрещенных организацийВопрос о лишении их сана должен быть решен немедленно: «Паст»С любовью слушают ложь, которую... хотят услышать: «Паст»На самом деле пенсия не повысилась, а снизилась: «Паст»Почему прокуратура нарушает закон и не приносит извинений? «Паст»РПЦ обеспокоена вмешательством властей Армении в дела Армянской апостольской церкви«Свобода»: ЕС одобрил выделение Армении 20 млн евро из Европейского фонда мираЕК выделила странам Балтии и Польше €113 млн на защиту критической инфраструктурыАрмения и Кувейт обсудили перспективы сотрудничества в технологическом сектореАмериканский техногигант Amazon анонсировал сокращение 16 000 рабочих местПредставители МИД Армении и Литвы обсудили события на Южном КавказеЗаместитель главного министра индийского штата Махараштра погиб в авиакатастрофеДепутат Сона Казарян избрана председателем подкомитета ПАСЕ по делам молодежи и будущего обществаБывшую первую леди Южной Кореи приговорили к 20 месяцам за полученные в подарок предметы роскоши Как засуха разрывает Землю: назван неожиданный фактор ускорения распада Восточной АфрикиВ администрации Трампа впервые признали, что иммиграционные агенты, «возможно, нарушили протокол» в МиннеаполисеДля чего нужны представления с названием «литургия»? «Паст»Отключения электроэнергии достигли возмутительных размеров, люди «запасаются» свечами: «Паст»«Законодательный» «штыковый бой» властей против реальных наблюдателей: «Паст»Кому и почему мешает название «Арарат 73»? «Паст»Почему Армения молча наблюдает за смертельными страданиями международного права? «Паст»Новая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушенияАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»
Самое популярное