Ամերիկյան իրավապահները ուշադիր հետևում են հայաստանյան զարգացումներին. hնարավոր են պատժամիջոցներ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՓողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային կազմակերպությունը (FATF), օրերս որոշել է դադարեցնել Ռուսաստանի Դաշնության անդամակցությունը, կամ այլ կերպ ասած ներառել սև ցուցակում։
Ուկրաինայի ճնշումների արդյունքում Ռուսաստանն այս տեսակետից կարող է հայտնվել Իրանի, հյուսիսային Կորեայի և Միանմայի հետ նույն շարքում։ Սա կարող է ծանր հետևանքներ ունենալ ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև ռուսաստանի հետ շաղկապված պետությունների համար։ Մասնավորապես, սա համարվում է ավելի ծանր պատժամիջոց, քան նույնիսկ Ռուսաստանի անջատումը Swift համակարգից, իսկ անցյալ տարի դեպի Հայաստան տրանսվերտները 2021 թվականի համեմատ 2,5 անգամ աճել են։ Հայաստան կատարված փոխանցումների 5,2 միլիարդ դոլարից առյուծի բաժինը շուրջ 3,6 միլիարդ դոլարը կատարվել է Ռուսատանից, ուստի և Ռուսաստանին սև ցուցակում ընդգրկելը լրջագույն խնդիր կարող է դառնալ Հայաստանի համար։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, սակայն սա ամենալուրջ խնդիրը չէ Հայաստանի համար։ Վերջին շրջանում ամերիկյան կառույցները, թե՛ ֆինանասական հետախուզությունը և թե՛ հետաքննությունների դաշնային բյուրոն լուրջ ուշադրություն են դարձնում նաև հայկական ուղղությանը, փորձում պարզել, թե որքանով են հայաստանյան տարբեր ֆինանսական հաստատություններ, ինչպես նաև իշխանության որոշ ներկայացուցիչներ ջանքեր գործադրում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու ուղղությամբ։ Եվ այս առումով զգալի աշխատանք ենք կատարել։ Մասնավորապես տեղեկություններ կան, որ անցած տարի ամենամեծ շահույթը ստացող բանկերը ավելի շատ են զբաղված եղել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելով։
Որոշ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը կոնկրետ տվյալներ են փոխանցել, թե որ բանկերը երբ և ինչպիսի մեխանիզմով են շրջանցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցումը։ Փաշինյանին փոխանցված ցուցակի մեջ նշված է նաև, թե իշխանության ներսում, որ պաշտոնյաներն են և ինչ կոռուպցիոն սխեմաներում են թաթախված, ինչպիսի գումարներ են փոխանցել դուրս՝ օֆշորային հաշիվներին, ուստի առաջիկայում կամ Փաշինյանը պատժելու է իր այդ մերձավոր կողմանկիցներին, կամ էլ Հայաստանն ինքը կարող է հայտնվել ֆինանսկան պատժամիջոցների տակ, որն աղետալի հետևանքներ կունենա մեր երկրի տնտեսության համար։
Իննա Մուրադյան