Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ խնդիրների են բախվում Հայաստան ու Վրաստան ներգաղթած ռուսները. հետազոտություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արևելաեվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնը հրապարակել է «Ռուսները՝ Հարավային Կովկասում» զեկույցը՝ հիմնվելով Հայաստանում ու Վրաստանում ռուս ներգաղթյալների շրջանում անցկացված հարցումների վրա, գրում է «Ամերիկայի ձայնը»:

Ուկրաինա՝ ռուսական զինուժի լայնածավալ ներխուժումից հետո, Վրաստանն ու Հայաստանը ռուս ներգաղթյալների նախընտրած ուղղություններից են, որոնք տեղափոխվում են հարավկովկասյան երկրներ մշտական կամ ժամանակավոր բնակության համար՝ նշված է Արևելաեվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի՝ «Ռուսները՝ Հարավային Կովկասում» զեկույցում։ Զեկույցի հիմքում Հայաստանում ու Վրաստանում ռուս ներգաղթյալների շրջանում անցկացված հարցումներն են:

«Վրաստանը ցամաքային սահման ունի Ռուսաստանի հետ, իսկ օդային ճանապարհով Հայաստան հասնելը դյուրին է Մոսկվայից կամ [Ռուսաստանի] այլ բնակավայրերից: Այս երկրներն ունեն ներգաղթի այնպիսի քաղաքականություն, որը չափազանց ձեռնտու է ռուսներին»,- «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայությանն ասել է զեկույցի համահեղինակ Ջորջ Սորոկան:

Ըստ զեկույցի, ներգաղթյալների ճնշող մեծամասնությունը Ռուսաստանի խոշոր քաղաքներից են՝ Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Եկատերինբուրգ և այլն:

«Հատկանշական է, որ ընտանիք ունեցող անձինք հակված էին ներգաղթել Վրաստան։ Մինչդեռ, միայնակները կամ առանց երեխաների մեկնողները նախընտրել են Հայաստանը»,- նկատում է Ջորջ Սորոկան:

Նրա պնդմամբ, Հայաստանը նախընտրելի ներգաղթի ուղղություն էր անմիջապես պատերազմի բռնկումից հետո՝ մարտ-ապրիլ ամիսներին։ Մինչդեռ, Վրաստանի դեպքում ավելի շատ են Ռուսաստանում մասնակի զորահավաքից հետո՝ սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին հեռացածները:

«Կարծում եմ, մեծ հաշվով, դա պայմանավորված էր մասնակի զորահավաքի հայտարարումից հետո ավիատոմսերի գների կտրուկ աճով և, իհարկե, Վրաստանի՝ Ռուսաստանի հետ ցամաքային սահմանի առկայությամբ»,- ասում է Սորոկան:

Զեկույցի համաձայն, հարցման մասնակիցների կեսից ավելին չեն որոշել, թե որքան ժամանակով են լքել Ռուսաստանը։ Այս հանգամանքը, ըստ զեկույցի մեկ այլ համահեղինակ Ֆելիքս Քրավաթեքի, վկայում է անորոշության մասին: Հայաստանն ու Վրաստանը որպես մշտական բնակության վայր դիտարկողների թվերը կարող են ապագայում փոխվել՝ բազմաթիվ գործոնների պատճառով․ օրինակ, ֆինանսական միջոցների բացակայություն, այլ երկիր տեղափոխվելու անկարողություն կամ շենգենյան վիզա ստանալու դժվարություն:

«Հայաստանում նրանց՝ [ներգաղթածների] 20 տոկոսը պնդում է, որ ընդմիշտ է լքել Ռուսաստանը և, չի բացառվում, որ նրանք իրենց կյանքը կապում են Հայաստանի հետ։ Մինչդեռ, Վրաստանում այդ թիվը զգալիորեն պակաս է, ինչը կարող է նշանակել, որ նրանք Վրաստանը դիտարկում եմ որպես տարանցիկ երկիր»,- պնդում է Ֆելիքս Քրավաթեքը «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայության հետ զրույցում::

Երկու երկրներում էլ, ըստ զեկույցի, ներգաղթածները բախվել են որոշակի հոգեբանական և նյութական դժվարությունների, ներառյալ՝ տուն կամ աշխատանք գտնելու խնդիրներ, որոնց փնտրտուքի ժամանակ հանդիպել են որոշակի խտրական վերաբերմունքի։

«Ընդհանրապես, օտարերկրացիների համար ավելի դժվար է ապրելու տեղ գտնելը։ Կացարան գտնելու հարցը որպես մարտահրավեր նշել են Հայաստանում [հարցված] ռուսների գրեթե կեսը։ Մինչդեռ, Վրաստանում այդ ցուցանիշը մի փոքր ավելի ցածր է... ։ Մեկ այլ հարց, որը կարող է կապված լինել խտրական վերաբերմունքի հետ, աշխատանքի շուկան է: Երկու երկրների պարագայում էլ այն մարտահրավեր էր, քանի որ երկու պետություններում էլ յուրաքանչյուր չորրորդ հարցվածը նշել է, որ դժվարություններ է ունեցել ցանկացած տեսակի աշխատանք գտնելիս: Այն, իհարկե, խտրականության ուղիղ արտացոլում չէ, սակայն աշխատաշուկա մուտք գործելու համար նույնպես որոշակիորեն կարևոր է տեղական համայնքին պատկանելը»,- ասում է Քրավաթեքը:

Ըստ զեկույցի, Հայաստանում հարցվածների 27%-ը գտնում է, որ իրենք այլևս պատասխանատու չեն Ռուսաստանի քաղաքական ապագայի համար։ Մինչդեռ, Վրաստանում այդ թիվը կազմում է 19%: Ներգաղթյալների տեսակետները ռուսական պետական կառույցների վերաբերյալ գերազանցապես բացասական են, հատկապես՝ Հայաստանում: Այստեղ հարցվածների 66%-ը դրական է գնահատել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի դերը, Վրաստանում այդ թիվը կազմել է 46%:

«Հայաստանում հարցման մասնակից ռուսների 80%-ը շատ բացասական կարծիք ունի Ռուսաստանի նախագահի վերաբերյալ։ Դրանք այն մարդիկ են, ովքեր խզել են կապը ռուսական պետական կառույցների հետ: Չափազանց փոքր է նրանց վստահությունը ռուսական պետական հաստատությունների նկատմամբ: Վրաստանում այս ցուցանիշը մի փոքր ավելի պակաս է»,- նշում է Ֆելիքս Քրավաթեքը:

Հարցման համաձայն, Հայաստան տեղափոխված ռուսաստանցիները քաղաքականապես ավելի ակտիվ են և ակտիվ էին մինչև Ռւսաստանից արտագաղթելը՝ քաղաքական, քաղաքացիական գործունեության կամ պարզապես նորությունների սպառման առումով:

Զեկույցը նշում է, որ Հայաստանում հարցվածների ավելի մեծ տոկոսն է հավանական համարում մասնակցությունը ուկրաինական պատերազմի դեմ կազմակերպվող բողոքի ցույցերին՝ 26%։ Մինչդեռ, Վրաստանում այդ թիվը 11% է:

«Հայաստանում [հարցման մասնակից] ռուսների ավելի քան 50%-ը գտնում է, որ իրենք պարտավոր են քայլեր ձեռնարկել՝ Ռուսաստանի քաղաքական իրավիճակի վրա ազդելու համար: Վրաստանում այդ պարտավորությունը զգում է ռուս միգրանտների մոտ 40%-ը»,- պնդում է Սորական:

Զեկույցի համահեղինակների կարծիքով, Հայաստանում քաղաքական ակտիվության ավելի բարձր ցուցանիշները կարող են պայմանավորված լինել այստեղ ներգաղթած ռուսների ավելի երիտասարդ տարիքով, ինչպես նաև այն հանգամանքով, որ Հայաստան ներգաղթածների զգալի մասը, ովքեր երկիրը լքեցին Ուկրաինայում ռազմական գործողությունների առաջին օրերին, քաղաքականապես ավելի ակտիվ շերտից էին։ Մինչդեռ, Վրաստան ներգաղթածների զգալի հատվածը լքել է երկիրը մասնակի զորահավաքի հայտարարումից հետո՝ ուղղակի ձգտելով խուսափել դրանից:

Ֆելիքս Քրավաթեքն էլ մատնանշում է ժողովրդագրական և տնտեսական ոլորտներումն այն դրական ազդեցությունը, որն առաջացել է ռուսների՝ Հայաստան ներգաղթելու հետևանքով: Ականատես ենք երիտասարդ, կրթություն ստացած և ֆինանսապես ապահոված մարդկանց զանգվածային ներհոսքին Հայաստան, որի շնորհիվ երկիր է մուտք գործում մարդկային ներուժ և կանխիկ գումար, շեշտում է զեկույցի համահեղինակը ՝ ընդգծելով՝ դա զգալի չափով նպաստում է տնտեսական աճին և այս պահին ամենաշատ ուշադրությանն է արժանանում Հայաստանի պարագայում:

«Армения – земля потомков Ноя»: французское изданиеWSJ: Трамп собирается возобновить удары по Ирану после провала мирных переговоровКто такой Петер Мадьяр, победивший Виктора ОрбанаНарек Карапетян: Венгрия выбрала перемены, скоро и в Армении это произойдетПять военных самолетов с наибольшей дальностью полетаВ Израиле руководителем «Моссада» назначили генерал-майора Романа ГофманаСнова на те же грабли. «Паст»Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»Когда сформируется новая власть? «Паст» Гуманитарная миссия «Евразии»: возвращение темы Арцаха в медиаповестку, несмотря на попытки её замалчивания. «Паст»Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятсяПрокуратура отклонила ходатайство об изменении меры пресечения в отношении Давида МинасянаСК Армении: По факту ДТП в селе Агин Ширакской области инициировано уголовное производствоГлавы МИД Армении и Эстонии подписали меморандум о взаимопонимании между двумя ведомствамиЧисло жертв израильских ударов по Ливану возросло до 303Суд признал, что Пентагон не исполнил решение о восстановлении доступа журналистовГлава МИД Эстонии в Ереване сделал выпад в адрес РоссииЦиклон, снег и резкое потепление: погодные качели в Армении2026 год в Армении ожидается водообильным: объемы весеннего половодья составят от 100% до 160% нормы«Россия с вами» — помощь, которую ждутПустые дома, исчезнувшие субсидии. «Паст»Пашинян втягивает Армению в очень опасную «игру». «Паст»«Когда соответствующие органы годами закрывают на всё глаза» «Паст» Ужас на дорогах Армении. «Паст»Джей Ди Вэнс рассказал, почему считает временное перемирие с Ираном «хрупким»Генпрокурор РА и временный поверенный в делах США обсудили возврат средств от продажи особняка экс-министра финансовВ Армении повысят уровень защиты прав потребителей: Обсуждение законодательного пакетаМинтруда Армении представило на общественное обсуждение проект жилищного обеспечения многодетных семейАрмянский национальный конгресс: С усилением Ирана мир наступает и для АрменииЦены на газ в Европе упали на 18,5% на фоне временного перемирия между США и ИраномЖенщина сорвала джекпот в 1 млн. долларов, используя одну и ту же комбинацию чисел на протяжении многих летТрамп принял 10 требований Ирана перед двухнедельным перемириемNHK: негативное влияние ситуации в Персидском заливе на экономику сохранитсяАрмения приветствовала резолюцию ГА ООН о создании, реализации и пересмотре мандатовНа дороге Сисиан-Горис грузовик вылетел в кюветРазве никто не знал закон,порядок и правила? «Паст»Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»В Азербайджане готовятся к горнодобывающему буму, а у нас?.. «Паст»Ось консолидации: «Сильная Армения»: на политической арене формируется новый центр. «Паст»Экс-министр: Проведение саммита Европейского политического сообщества в Ереване становится рискомГлава МВД Армении не нашла минуту, чтобы ответить на волнующий общественность вопрос об арестованном школьникеПремьер Японии хотела бы переговорить с лидерами США и Ирана в ближайшие дниЛукашенко: ОДКБ надо быть очень аккуратной в работе с Арменией«Open banking» в Армении: И.о. главы ЦБ представил плюсы запланированных нововведенийReuters: Иран не откроет Ормузский пролив в обмен на временное прекращение огняГеополитическое балансирование — на «нитке». «Паст»Одним из главных рисков выборов является распыление голосов. «Паст»С кем же на самом деле встретился Никол Пашинян? «Паст»Власти уже «цепляются за соломинку». «Паст»А где же человечность? «Паст»
Самое популярное