Կախովկայի ՀԷԿ-ի «խարխլումը» չի խանգարի Ուկրաինայի հակահարձակմանը. Զելենսկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի հերթական նիստն է անցկացրել։ Հանդիպմանը քննարկվել է ճակատում տիրող իրավիճակը և ռուսների կողմից Կախովսկայա հիդրոէլեկտրակայանը խարխլելու հարցը։ Այդ մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Զելենսկիի Telegram ալիքում արված հայտարարությանը։
«Զինվորական հրամանատարության հաշվետվությունները։ Մանրամասն վերլուծել ենք առաջնագծում տիրող իրավիճակը և հետագա գործողություններին մեր ուժերի պատրաստվածությունը։ Պատրաստությունն առավելագույնն է»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։
«Միևնույն ժամանակ ամբարտակի պայթյունը չի ազդել Ուկրաինայի՝ սեփական տարածքներն ապաօկուպացնելու ունակության վրա»,- վստահեցրել է նա։