Մինչեւ պատերազմի ավարտը Ուկրաինան չի կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինան չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին, քանի դեռ պատերազմը չի ավարտվել։ Այս մասին Օսլոյում ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբեքը։
Նրա խոսքով ՝ կիրառվում է բաց դռների քաղաքականություն։
«Բայց խոսք չի կարող լինել պատերազմի թեժ պահին նոր անդամներ ընդունելու մասին»,-նշել է նա, գրում են գերմանական լրատվամիջոցները:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հիասթափություն է հայտնել, որ ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու Կիեւի հույսերը գնալով ավելի հեռվանում են։