«Գրող Արմեն Ասրիյան. Փաշինյանը 5 տարի Հայաստանը տանում է Արցախը հանձնելու ճանապարհով»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐTsargrad.tv-ն գրում է, որ գրող, լրագրող Արմեն Ասրիյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը հինգ տարի առաջնորդել է Հայաստանը դեպի Արցախը հանձնելուն։ Նա վստահ է, որ դա է եղել նրա որպես վարչապետ գլխավոր խնդիրը:
Ասրիյանը նման կերպ է մեկնաբանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այնտեղ բնակվող հայերի անվտանգության երաշխիքների դիմաց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին փոխանցելու պատրաստակամության մասին հայտարարությունը։
«Այն, որ Փաշինյանի վարչակազմը բացարձակ դավաճան իշխանություն է, ակնհայտ է վաղուց։ Նրանք գործը հետևողականորեն տանում են դեպի Արցախի հանձնումը։ Փաշինյանի իշխանության գալուց ի վեր ես գրել եմ, որ միակ նպատակը, որի համար նրան բերել են իշխանության Արցախի հանձնումն է։ Դա ակնհայտ էր դեռ հինգ տարի առաջ», - tsargrad.tv-ի հետ զրույցում նշել է լրագրողը։
Նա նաև հավելել է, որ չի հավատում հայերի անվտանգության երաշխիքներին։ Tsargrad.tv-ի զրուցակցի կարծիքով ժամանակակից Ադրբեջանը մարդկանց մեջ ատելություն է սերմանում հայերի նկատմամբ, ուստի, հենց որ Ղարաբաղն ամբողջությամբ անցնի Բաքվի վերահսկողության տակ, այնտեղ անմիջապես կսկսվեն էթնիկ զտումները։
«Եթե Արցախն անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ, ապա այնտեղ ցեղասպանությունն անխուսափելի է։ Իսկ եթե Հայաստանը հրաժարվում է Արցախից, ապա ակնհայտորեն այլ ելք չի մնում, քան խնդրել Արցախին ընդունել Ռուսաստանի կազմ։ Այսքանը», - եզրափակել է փորձագետը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը