Էրդողանը հրաժարվել է մասնակցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի վերջերս վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) գագաթնաժողովին մասնակցությունից, հաղորդում է Politico-ն՝ վկայակոչելով գագաթնաժողովի նախապատրաստմանը մասնակցած երեք պաշտոնյաների:
Ըստ թերթի՝ Էրդողանն ուրբաթ օրը՝ հունիսի 2-ին, պետք է հրապարակի կառավարության նոր կազմը, իսկ հաջորդ օրը նշանակված է նրա երդմնակալությունը։
Թուրքիայի նախագահը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովին, որը տեղի է ունեցել 2022 թվականին Պրահայում։ Այնտեղ նա վիճաբանել էր Հունաստանի նախագահ Կիրիակոս Միցոտակիսի հետ։
Գագաթնաժողովին հրավիրված են եվրոպական 40 երկրների ղեկավարներ, այդ թվում՝ ԵՄ 27 երկրներ, Մեծ Բրիտանիան, Թուրքիան և Արևմտյան Բալկանների վեց երկրներ։ Գագաթնաժողովը տեղի կունենա Քիշնևից 35 կմ հեռավորության վրա գտնվող գինեգործարանով ամրոցում։