«Ղարաբաղի հանձնելը միայն սկիզբն է». Սատանովսկին այն մասին, թե ինչ անդունդ է Հայաստանին տանում Փաշինյանը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐTsargrad.tv–ն գրում է, որ արևելագետ Եվգենի Սատանովսկին վստահ է, որ Հայաստանի կառավարության ղեկավարը ի սկզբանե է հավատարիմ եղել արևմտյան ծրագրին, որը ենթադրում է Ղարաբաղը Ադրբեջանին հանձնել:
Նա հիմնվելով վերջին իրադարձությունների վրա, եկել է այն եզրակացությանը, որ Հայաստանի իշխանությունները Ղարաբաղը ամեն ինչով են Ադրբեջանին հանձնում։ Բայց դա գիտնականին չի զարմացրել, քանի որ ինչ-որ պահի Ղարաբաղի բնակչությունը սկսել էր «գրգռել» Հայաստանի վարչապետին։ Այն, որ չճանաչված հանրապետությունը նման ճակատագրի է արժանանալու, սպասելի էր նաև 2018 թվականին: Հետեւաբար, արդյո՞ք արժե «նեղանալ» Փաշինյանից, եթե ժողովուրդն ինքն է ընտրել նրան։
«Իսկ Ղարաբաղի հետ կապված սա դեռ սկիզբն է... Այն գործընթացի արդյունքում, որը նա (Փաշինյանը) սկսել է, շուտով Ղարաբաղում ռուս խաղաղապահներ չեն լինի»,- ենթադրել է Սատանովսկին։
Դա մեծապես պայմանավորված է նրանով, որ Հայաստանի նախարարների կաբինետի ներկայիս ղեկավարը ամերիկացիների մարդ է։ Նրանց համար միեւնույն է, թե արդյո՞ք հայերը կմնան Ղարաբաղում, թե՞ ոչ։
Եթե այդ միտումը շարունակվի, ապա Հայաստանի իշխանությունները կարող են բարձրացնել 102–րդ ռազմաբազաների դուրսբերման հարցը, որից հետո հանրապետությունը կվերածվի թուրքական վիլայեթի։
Սատանովսկին հիշեցրել է, որ ժամանակին Ուկրաինան և Մոլդովան նույնպես մոռացել էին ազգային շահերի մասին և բացարձակ վերջնակետին հասել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ հարաբերություններն ամրապնդելու գաղափարը։ Թե ինչի դա հանգեցրեց, հայտնի է: «... հայերը Փաշինյան չունեին՝ ունեին Ղարաբաղը, և առայժմ կա Հայաստանը։ Հայտնվեց Փաշինյանը՝ Ղարաբաղ չկա, և գուցե շուտով Հայաստան էլ չի լինի։ Ինչի համար պայքարել են ... տեղ հասան»,- ամփոփել է գիտնականը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը