Ռուսական պատժամիջոցները շրջանցելու փորձերի դեմ պայքարը կսրվի. Գերմանիայի կանցլեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿուժեղացվեն Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները, կուժեղանա նաև դրանք շրջանցելու փորձերի դեմ պայքարը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Նա Դաշինքի արևելյան թևի անվտանգության իրավիճակը բարդ է որակել։
Նրա կարծիքով՝ Պուտինի գործողությունները միայն ամրապնդել են ՆԱՏՕ-ի միասնությունը։ Շոլցը հայտարարել է շուտով Լիտվայում զորավարժությունների անցկացման մասին՝ անընդունելի անվանելով Ուկրաինայի հակամարտության սառեցումը։