Թուրքական լիրան նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ ընկել է ռեկորդային նվազագույնի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական լիրայի փոխարժեքը մայիսի 26-ին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ, ԱՄՆ դոլարի նկատմամբ ընկել է ռեկորդային նվազագույնի, հայտնում է Trading Economics-ը։
Ազգային արժույթը վաճառվում է 19,972 լիրա/1 դոլար։ Միևնույն ժամանակ, ավելի վաղ, առևտրի ընթացքում դոլարի փոխարժեքը բարձրացել էր 20 լիրա/1 դոլարից բարձր։
Ինչպես հաղորդում է Интерфакс-ը, միևնույն ժամանակ, BIST 100 ֆոնդային ինդեքսն ուրբաթ օրը կայացած առևտրի արդյունքներից հետո աճել է 3,5%-ով ՝վերջին յոթ աշխատանքային օրվա ընթացքում հասնելով առավելագույնի։
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 28-ին։ Առաջին փուլում հաղթել են Էրդողանը (49,52% ձայն) և Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն (44,88%)։