Դիվերսիա Չելյաբինսկի մարզի երկաթուղում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏեղեկություն է ստացվել Չելյաբինսկի մարզի երկաթուղում իրականացված հերթական դիվերսիայի մասին. չարագործները ոչնչացրել են ռելեի սարքավորումը Մագնիտոգորսկից ոչ հեռու։
SHOT Թելեգրամ-ալիքի տեղեկացմամբ՝ ուշ գիշեր երկաթուղու էլեկտրամեխանիկը քաղաքից 20 կիլոմետր հեռու, երկաթուղում հայտնաբերել է երկու այրվող ռելեի տուփ Մագնիտոգորսկ-Գրուզովոյ-Կույբաս երթուղում։ Այրվում էր գնացքների ազդանշանման, կենտրոնացման եւ արգելափակման համակարգը։
Դիվերսանտները պոկել են ռելեի տուփերի փականները եւ ներսից այրել սարքը, այն լիովին ոչնչացվել է։ Տեղում հայտնաբերվել է պլաստիկե շիշ մի ինչ-որ յուղանման նյութով։
Դիվերսիան չի խախտել գնացքների չվացուցակը, տուժածներ եւս չկան։ Դիվերսանտները որոնվում են։