Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանկի աշխատակիցը բազմաթիվ հաճախորդներից շուրջ 10 միլիոն դրամ է հափշտակել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բացահայտվել է Լոռու մարզում բանկի մասնաճյուղի սպասարկող մասնագետի կողմից խարդախությամբ գումարներ հափշտակելու, փաստաթղթեր կեղծելու, ինչպես նաև՝ յուրացում կատարելու դեպքը:

2021թ. փետրվարին տվյալներ են ստացվել, որ Հայաստանում գործող բանկերից մեկի` Ստեփանավան համայնքում տեղակայված մասնաճյուղի սպասարկող մասնագետը 2016-2021թ. ընկած ժամանակահատվածում, չարաշահելով իր լիազորությունները, բանկի մի շարք ավանդատուներից ու վարկառուներից դրամով և ԱՄՆ դոլարով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար:

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է հափշտակության մեխանիզմը, ինչպես նաև՝ բանկին  պատճառված վնասի չափը:

Ըստ այդմ՝ բանկի մասնաճյուղի սպասարկող մասնագետը, 2016թ. օգոստոսից մինչև 2021թ. հունվար ընկած ժամանակա¬հատա¬վածում բանկի մի շարք հաճախորդների անվամբ, ծրագրային եղանակով, մասնաճյուղի աշխատանքային համակարգիչներով շարունակաբար ձևակերպել է կեղծ գործարքներ և դրանց հիման վրա, ելքագրելով ու կանխիկացնելով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 9.675.840 ՀՀ դրամ գումար:

Մասնավորապես՝ հիշյալ աշխատակիցը,  կազմելով և օգտագործելով գործարքների վերաբերյալ՝ հաճախորդի ստորագրության կեղծմամբ հանձնարարագրեր և անդորրագրեր, նաև իր հանցավոր գործունեությունը քողարկելու նպատակով, առանց ավանդատուների գիտության և ներկայության, կեղծ գործարքների ձևակերպմամբ, խզել է բանկի հաճախորդներ ավանդատուների ավանդների պայմանագրերը՝ նրանց ավանդային հաշիվներից ելքագրելով գումարներ, ավանդային հաշվից ավանդի նավազեցման կեղծ գործարքի ձևակերպմամբ ելքագրել է գումարներ՝ այդ կերպ կատարելով հափշտակություններ:

Պարզվել է նաև, որ նշված աշխատակիցը, առանց բանկի հաճախորդի գիտության, համապատասխան ծրագրում փոփոխել է վերջինիս անհատական տվյալները՝ դրանց փոխարեն նշելով իր անձնականը։ Դրա միջոցով նա ակտիվացրել է «Մոբայլ-Բանքինգ» համակարգը, հաճախորդի անվամբ ձևակերպել ակնթարթային վարկ, ինչը փոխանցել է իր մոր քարտային հաշվին, ապա կանխիկացրել և հափշտակել է գումարը՝ նշված գործարքների վերաբերյալ հաճախորդի ստորագրության կեղծմամբ կազմելով և օգտագործելով բովանդակությամբ կեղծ պաշտոնական փաստաթղթեր:

Բացի այդ, վարկառուների գծով «ԳՕ» համակարգում վարկի մարման գործարքները չեղարկելու և նոր գործարքների ձևակերպման ճանապարհով նա կատարել է սկզբնական ձևակերպված տվյալների փոփոխություն, որի միջոցով փաստացի վճարված գումարի համեմատ 200.000-ական ՀՀ դրամ պակաս է մուտքագրել՝ հափշտակելով վարկառուների անվամբ բանկում առկա վարկերի մարման համար վճարված գումարներից, իսկ գործարքների վերաբերյալ հիշյալ հաճախորդների ստորագրութ¬յունների կեղծմամբ կազմել և օգտագործել է կեղծ պաշտոնական փաստաթղթեր:

Նշված աշխատակիցը վարկառուների գծով «ԳՕ» համակարգում վարկի մարման գործարքը չեղարկելու և նոր գործարքի ձևակերպման ճանապարհով սկզբնական ձևակերպված տվյալների փոփոխության միջոցով, բանկի մասնաճյուղի վարկառուի անվամբ առկա վարկի մարման համար իրեն վճարված գումարի մի մասը չի մուտքագրել բանկի մասնաճյուղի դրամարկղ, չի ուղղել վարկի մարմանը՝ այդ կերպ յուրացման եղանակով կատարելով հափշտակություն:

Բացի այդ, աշխատակիցը բանկի կողմից իրեն հատկացված աշխատանքային համակարգչում ներբեռնված ծրագրի միջոցով ձևակերպել է հաճախորդների անվամբ բացված ավանդային հաշվից գումարներ նվազեցնելու վերաբերյալ գործարքներ, որոնց կատարումը հիմնավորելու համար իր համակարգչով կազմել է բովանդակությամբ կեղծ վճարման հանձնարարականներ։ Հաճախորդների փոխարեն ստորագրելով՝ այդ հանձնարարականները նա դրել է շրջանառության մեջ, ապա իր դրամարկղից ելքագրելով հիշյալ գումարները՝ խարդախությամբ հափշտակել է խոշոր չափերով գումար:

Ձեռք բերված փաստերի հիման վրա բանկի աշխատակցին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ կետերով (4 դրվագ), 178-րդ հոդվածի 1.1 կետով (2 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով  (8 դրվագ), 325-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ): Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելքը:

Վարույթի նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել  են դատարան:

Նախաքննության ընթացքում աշխատակիցը բանկին պատճառված վնասից վերականգնել է 2 420 000 ՀՀ դրամը:

 

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Гимнаст Артур Аветисян завоевал полный комплект наград Кубка мира«Армения – земля потомков Ноя»: французское изданиеWSJ: Трамп собирается возобновить удары по Ирану после провала мирных переговоровКто такой Петер Мадьяр, победивший Виктора ОрбанаНарек Карапетян: Венгрия выбрала перемены, скоро и в Армении это произойдетПять военных самолетов с наибольшей дальностью полетаВ Израиле руководителем «Моссада» назначили генерал-майора Романа ГофманаСнова на те же грабли. «Паст»Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»Когда сформируется новая власть? «Паст» Гуманитарная миссия «Евразии»: возвращение темы Арцаха в медиаповестку, несмотря на попытки её замалчивания. «Паст»Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятсяПрокуратура отклонила ходатайство об изменении меры пресечения в отношении Давида МинасянаСК Армении: По факту ДТП в селе Агин Ширакской области инициировано уголовное производствоГлавы МИД Армении и Эстонии подписали меморандум о взаимопонимании между двумя ведомствамиЧисло жертв израильских ударов по Ливану возросло до 303Суд признал, что Пентагон не исполнил решение о восстановлении доступа журналистовГлава МИД Эстонии в Ереване сделал выпад в адрес РоссииЦиклон, снег и резкое потепление: погодные качели в Армении2026 год в Армении ожидается водообильным: объемы весеннего половодья составят от 100% до 160% нормы«Россия с вами» — помощь, которую ждутПустые дома, исчезнувшие субсидии. «Паст»Пашинян втягивает Армению в очень опасную «игру». «Паст»«Когда соответствующие органы годами закрывают на всё глаза» «Паст» Ужас на дорогах Армении. «Паст»Джей Ди Вэнс рассказал, почему считает временное перемирие с Ираном «хрупким»Генпрокурор РА и временный поверенный в делах США обсудили возврат средств от продажи особняка экс-министра финансовВ Армении повысят уровень защиты прав потребителей: Обсуждение законодательного пакетаМинтруда Армении представило на общественное обсуждение проект жилищного обеспечения многодетных семейАрмянский национальный конгресс: С усилением Ирана мир наступает и для АрменииЦены на газ в Европе упали на 18,5% на фоне временного перемирия между США и ИраномЖенщина сорвала джекпот в 1 млн. долларов, используя одну и ту же комбинацию чисел на протяжении многих летТрамп принял 10 требований Ирана перед двухнедельным перемириемNHK: негативное влияние ситуации в Персидском заливе на экономику сохранитсяАрмения приветствовала резолюцию ГА ООН о создании, реализации и пересмотре мандатовНа дороге Сисиан-Горис грузовик вылетел в кюветРазве никто не знал закон,порядок и правила? «Паст»Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»В Азербайджане готовятся к горнодобывающему буму, а у нас?.. «Паст»Ось консолидации: «Сильная Армения»: на политической арене формируется новый центр. «Паст»Экс-министр: Проведение саммита Европейского политического сообщества в Ереване становится рискомГлава МВД Армении не нашла минуту, чтобы ответить на волнующий общественность вопрос об арестованном школьникеПремьер Японии хотела бы переговорить с лидерами США и Ирана в ближайшие дниЛукашенко: ОДКБ надо быть очень аккуратной в работе с Арменией«Open banking» в Армении: И.о. главы ЦБ представил плюсы запланированных нововведенийReuters: Иран не откроет Ормузский пролив в обмен на временное прекращение огняГеополитическое балансирование — на «нитке». «Паст»Одним из главных рисков выборов является распыление голосов. «Паст»С кем же на самом деле встретился Никол Пашинян? «Паст»Власти уже «цепляются за соломинку». «Паст»
Самое популярное