Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիսունից ավելի գողություն, խարդախություն և փաստաթղթերի կեղծում․ 11 մեղադրյալի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել են հանրապետության տարբեր մարզերում և Երևան քաղաքում կատարված մի քանի տասնյակ գողություններ, խարդախություններ և փաստաթուղթ կեղծելու դեպք:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է հանցավոր խմբի անդամների ինքնությունը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, որոնց տրվել են քրեաիրավական գնահատականներ:

«Մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի 11 բնակիչներ, որոնցից երկուսը՝ անչափահասներ, 2021 թվականի ընթացքում՝ տարբեր ամիսների և օրերի, միասին, խմբի կազմում, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքից, Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքից, Գեղարքունիքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերի մի քանի բնակավայրերից, Երևան քաղաքի բնակարաններից և պահեստարան հանդիսացած շինություններից կատարել են բազմաթիվ՝ շուրջ 50 գողություններ:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ բացի մի քանի տասնյակ գողություններ կատարելուց, խմբավորման առանձին անդամներ կատարել են նաև այլ հանցանքներ:

Մասնավորապես՝ խմբի անդամներից երեքը, նախնական համաձայնության գալով ուրիշի ավտոմեքենան հափշտակելու շուրջ, ինքնության բացահայտումը բացառելու, քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով, կեղծ անձնագիր և կեղծ տվյալներ ներկայացնելով և ձեռք բերելով «Օպել Կոմբո» մակնիշի ավտոմեքենայի սեփականատիրոջ վստահությունը, իրականությունը խեղաթյուրելով, խարդախությամբ հափշտակել են նշված ավտոմեքենան, այն վաճառել և գումարը բաժանել են միմյանց միջև՝ սեփականատիրոջը չվճարելով ատվոմեքենայի գումարը:

Բացի այդ, խմբի անդամներից մեկը, իր ծանոթի հետ նախնական համաձայնության գալով, խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, 2021թ․ընթացքում Վանաձոր քաղաքում ներկայանալով կեղծ տվյալներով, ձեռք է բերել «Օպել Վեկտրա Ա» մակնիշի ավտոմեքենայի փաստացի սեփականատիրոջ վստահությունը, որից հետո խարդախությամբ հափշտակելով նշված ավտոմեքենան՝ հենց նույն օրն ավտոմեքենան ավելի էժան գնով վաճառել են Շիրակի մարզի բնակչին, իսկ գումարը բաժանել են երկուսի միջև՝ ավտոմեքենայի սեփականատիրոջն այդպես էլ գումար չվճարելով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 11 անձի մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով:

Երկու անչափահաս անդամների նկատմամբ կիրառվել է դաստիարակչական հսկողության հանձնելու, իսկ ութ անձի նկատմամբ՝ բացակայելու արգելք խափանման միջոցը։ Իսկ հիմնական դերակատարի նկատմամբ, որը նաև անչափահասներին դրդել էր կատարելու տասնյակ գողություններ, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նշվում է, որ նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան:  

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է գողոնի մի մասը:

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ քննության տվյալներով տուժողներին պատճառված վնասը գումարային արժեքով կազմում է շուրջ 6 մլն ՀՀ դրամ։    

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силе
Самое популярное