Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բոլորս էլ մեղքի զգացում ունեինք… հոգեվարքի մեջ էինք». կուրսանտի դաժան սպանության գործով վկայի ցուցմունքը

ԻՐԱՎՈՒՆՔ

1in.am-ը գրում է.

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը:

Հիշեցնենք՝ կուրսանտներ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին ու Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ 2015 թվականի հունվարի 29-ի գիշերը՝ ժամը 2-ից 3-ի սահմաններում, գումարտակի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին: Սպանությունից հետո տուժողի մարմինը կախվել է մարզահրապարակի պտտաձողից՝ ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար…

Արգելանքի տակ չգտնվող հինգերորդ ամբաստանյալը՝ Վարազդատ Սաֆարյանը, ով սպանության դրվագով չի մեղադրվում,  մեղադրվում է Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի կանոնները խախտելու, տարբեր դրվագներով կուրսանտներ Տիգրան Մանասերյանին ու Արտուշ Սիմոնյանին ծեծի ենթարկելու համար:

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվող չորս ամբաստանյալներից երկուսը՝ Վաչե Սահակյանն ու Մովսես Ազարյանը մեղադրվում են նաև տուժող Հարություն Ալեքսանյանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրան ծեծելու համար:

Դատարանը դեռևս վկաների հարցաքննության փուլում է:

Հարցաքննվեց վկա, երրորդ կուրսի կուրսանտ Հարություն Բալդրյանը: Նա մեկն է եղել այն կուրսանտներից, ովքեր դեպքի օրը՝ 2015 թվականի հունվարի 28-ին, «քուն» հրամանից հետո՝ ժամը 23-ի սահմաններում մարտկոցի պահեստասենյակում՝ «կապտյորկայում», հացկերույթ է արել՝ Վաչե Սահակյանի անցած ծննդյան օրը շնորհավորելու համար: Ըստ վկա Բալդրյանի՝ նրա ներկայությամբ ամբաստանյալներից հացկերույթին ներկա են եղել Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը և Վարազդատ Սաֆարյանը:

Վկայի մասնակցությամբ՝ հացկերույթին ներկա են եղել յոթ կուրսանտներ: Գնել Թևոսյանին ու Նորիկ Սահակյանին վկան «կապտյորկայում» չի տեսել:

Վկայի ննջասենյակը եղել է երկրորդ հարկում, նա «քուն» հրամանից հետո բոլորի հետ անկողին է մտել, բայց, քանի որ հացկերույթի վերաբերյալ արդեն պայմանավորվածություն ուներ իրեն մտերիմ կուրսանտների հետ, ժամը 23-ից 23-ն անց 30-ի սահմաններում գնացել է երրորդ հարկում գտնվող «կապտյորկա»: Ուտելիքը հիմնականում ուղարկել էր կուրսանտ Վահանյանի տատիկը՝ թթու, կարտոֆիլ, հաց, պահածոյացված կարմիր տաքդեղ:

Ըստ վկայի՝ ինքը օղու փող է տվել Վահանյանին՝ 1100 դրամ, ու հացկերույթի սեղանին առկա է եղել 1 հատ 750 գրամանոց օղի: Ըստ վկայի՝ յուրաքանչյուրը մոտ երկու բաժակ օղի է խմել: Կոնկրետ ինքը այդքան է խմել, մյուսների մասին հաստատ չի կարող ասել, բայց շիշը վերջում դատարկվել է: Հացկերույթն ավարտել են կեսգիշերից մոտ կես ժամ  անց:

Վկան նշեց, որ իր՝ «կապտյորկայում» գտնված ժամանակ այնտեղ մարդ չի մտել, մարդ դուրս չի եկել: Երկու անգամ թակել են դուռը՝ մի անգամ օրապահը ծխախոտ է ուզել, ասել են՝ չկա, մյուս անգամ թակել ու զգուշացրել են, որ զորամասի հերթապահը կարող է գալ ստուգման:

Հացկերույթի գնալիս, այնտեղ գտնված ընթացքում, այնտեղից երկրորդ հարկ՝ իր ննջարանը իջնելիս վկան Հայկազ Բարսեղյանին, Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին չի տեսել:

Ըստ վկայի նախաքննական ցուցմունքի՝ հացկերույթի ժամանակ Մովսես Ազարյանի մոտի սպիտակ հեռախոսով լուսանկարվել են: Այդ լուսանկարները առկա են քրեական գործում:

Հացկերույթի ընթացքում, ըստ վկայի, մասնակիցներից ոչ մեկը ագրեսիվ տրամադրված չի եղել, Հայկազ Բարսեղյանի մասին չեն խոսել:

Առավոտյան վերկացից հետո վկան լսել է, որ երրորդ հարկում ինչ-որ մեկի «տեղերը սաղ արուն ա»: «Մեր վաշտն էլ են իջացրել, որ ման գանք, դեռ չգիտեինք՝ ինչ ա էղել, սպորտհրապարակից ձայներ ենք լսել, վազել ենք էնտեղ…»:

Վկան Հայկազ Բարսեղյանի մասին ասաց. «Լավ սովորող , շնորհքով տղա էր, բայց ես նրա հետ չեմ շփվել…»:

 

Նախաքննական ցուցմունքում վկան հայտնել էր, թե դեպքի հաջորդ օրը լսել է, որ դեպքից առաջ վեճ է եղել Վաչե Սահակյանի ու Հայկազ Բարսեղյանի միջև:

Վկա, երրորդ կուրսի կուրսանտ Ասատուր Շահնազարյանն ասաց, թե ամբաստանյալներից մոտիկից ճանաչել է Վարազդատ Սաֆարյանին, Նորիկ Սահակյանը սովորել է իր զուգահեռ դասարանում, մյուսների հետ առանձնապես չի շփվել, նրանք իր դասակից չէին:

Դեպքի օրը՝ երեկոյան ժամը 18-ն անց 30-ից վկա Շահնազարյանը վերակարգում է եղել՝ երկրորդ հարկում հերթապահել է: Վկան անմիջապես ասաց, թե կեսգիշերից հետո իր պարտականությունները թերություններով է կատարել, անընդհատ քնել է ու լավ չի տեսել, թե ինչ շարժ է տեղի ունեցել գիշերը: Նա տեսել է, թե իրենց հարկից մի քանի կուրսանտներ, այդ թվում՝ Վարազդատ Սաֆարյանը, ինչպես են «քուն» հրամանից հետո դուրս եկել ննջարանից ու բարձրացել երրորդ հարկ: Տեսել  է նաև նրանց վերադարձը՝ կեսգիշերից հետո: Բայց ավելի ուշ ինքը հիմնականում քնած է եղել: Իր իմանալով՝ այդ գիշեր քնել են նաև հարկի օրապահները:

Վկան նշեց, թե առավոտյան է իմացել՝ ինչ է կատարվել: «Հայկազին անունով չգիտեի, միայն դեմքը գիտեի, նրա հետ շփում չեմ ունեցել… Առավոտյան աղմուկ էր բարձրացել, հասկացա, որ լուրջ բան ա էղել, Հայկազին էին որոնում… Մինչև ես իջա, որ ուղղություն ընտրեի՝ որ կողմ գնամ՝ ման գալու, սպորտհրապարակից գոռգոռոց լսեցի… Համարձակությունս չներեց, որ մոտենամ ու նայեմ, նման տեսարանների նայել չեմ կարողանում…»:

Վկան ասաց, թե որոշ բաներ չի հիշում, քանի որ սովորություն ունի՝ «վատ մտքերը վանում է»: Բայց նախաքննության ընթացքում տվել է ճիշտ ցուցմունքներ, իրեն չեն ուղղորդել, չեն ճնշել:

Ըստ նախաքննական ցուցմունքի՝ երբ հայտնաբերվել  է Հայկազի մարմինը ու իրենց՝ որպես օրվա հերթապահների հարցրել են՝ գիշերը մարդու չե՞ն տեսել, ինքն ասել է, թե մի հոգու տեսել է, նա օձիքը բարձրացրած իջել է ներքև: Այդ ժամանակ Վաչե Սահակյանն իրեն ու Արտուշ Սիմոնյանին ասել է. «Ի՞նչ եք տեսել, որ ասում եք՝ մարդ եք տեսել…»:

Վկա Շահնազարյանը նախաքննական ցուցմունքում բացասական բնութագիր էր տվել Վարազդատ Սաֆարյանին՝ ասելով, որ Վարազդատը «իրեն լկտի ու սանձարձակ էր պահում… լարված մթնոլորտ էր առաջացնում դասակում, անհիմն հարվածներ էր հասցնում կուրսանտներին»:

Վարազդատ Սաֆարյանը վկայի դասակի հրամանատարի տեղակալն է եղել, հրամանատարի բացակայության դեպքում նա է դիտողություններ արել կուրսանտներին, այդպես է առաջացել նրա կոնֆլիկտը Արտուշ Սիմոնյանի հետ, ում Վարազդատը դիտողություն  է արել գոռգոռալով: Մի ցուցմունքում վկան նշել էր, թե Վարազդատը մոտեցել ու հարվածել է Արտուշին: Դատարանում վկան ասաց, թե իրականում Վարազդատը լսարանում ոչ թե հարվածել, այլ հրել է Արտուշին…

Հայկազի մարմինը հայտնաբերվելուց հետո, ըստ վկայի նախաքննական ցուցմունքի, Վարազդատ Սաֆարյանը « դողում էր, սրանից-նրանից ծխախոտ էր ուզում»: Վարազդատը փորձել է վկային համոզել, որ նախորդ գիշեր ինքն ավելի շուտ է իջել հացկերույթի վայրից ու անմիջապես գնացել է ննջարան և քնել է: Շահնազարյանը պնդել է, թե անձամբ է տեսել, որ Վարազդատը Դավիթի հետ վերջում է երրորդ հարկից իջել երկրորդ հարկ: Նա նույնիսկ ալկոհոլի հոտ է զգացել, հասկացել է, որ երրորդ հարկից իջնողները խմել են, ու նրանց ասել է. «Տղե՛րք, գնացեք քնելու»:

Վկա Շահնազարյանն  ասաց. «Դեպքից հետո մենք բոլորս էլ մեղքի զգացում ունեինք, որ այդ գիշեր սահմանված կարգով չէինք տարել մեր հերթապահությունը… Ես դրանից հետո փորձել եմ վանել վատ մտքերը, ոչինչ չհիշել, որովհետև վատ մտքերի պատճառով չէի կարողանում կենտրոնանալ… Մենք գտնվում էին ծանր վիճակի՝ հոգեվարքի մեջ, դրա պատճառով կարող է և շատ բաներ դեպքից անմիջապես հետո գրած չլինեմ, այլ հիշած ու գրած լինեմ ավելի ուշ…»:

Վկան նախաքննական ցուցմունքում հիշել ու գրել էր, որ օրապահ Արտուշ Սիմոնյանն իրեն ասել է, թե դեպքի գիշերը տեսել է չորս հոգու, ովքեր իջնում էին աստիճաններով…

Հաջորդ նիստին դատարանը կշարունակի վկաների հարցաքննությունը, իսկ հաջորդ նիստը մարտի 20-ին տեղի կունենա, որովհետև մինչ այդ Գնել Թևոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Արա Զաքարյանը Ստրասբուրգի Մարդու իրավունքների դատարանում մասնակցելու է դասընթացների:

Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности
Самое популярное