«Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կընդունի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐVedomosti.ru-ն գրում է, որ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ մայիսի 25-ին Մոսկվայում տեղի կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Այդ մասին մայիսի 18-ին կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլն ընթանում է հայ-ադրբեջանական շփման գծում բախումների հերթական սրման ֆոնին, նշել է ՄԳԻՄՕ-ի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը։ «Արևմտյան ուղու շուրջ բանակցությունների բոլոր նախորդ փուլերը չեն հանգեցրել լարվածության թուլացման։ Այդ ֆոնին ինձ համար անակնկալ է պետությունների ղեկավարների համաձայնությունը բանակցություններ վարել Մոսկվայում։ Ամենայն հավանականությամբ, կողմերը հասկացել են, որ առանց երկխոսության վերսկսման իրավիճակը կարող է հանգեցնել մեկ այլ լոկալ հակամարտության»,- ասել է փորձագետը։
Պրիտչինի խոսքով, խաղաղության պահպանման արևմտյան մոտեցումը, ի տարբերություն ռուսականի, ներառում է շրջանակային համաձայնագրի կնքում, բայց առանց պահանջող բարդ մանրամասների համաձայնության։ «Դրանք առաջին հերթին Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության ապահովման մեխանիզմներ են, տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը, սահմանների սահմանազատումը։ Մոսկվան իր հերթին նախընտրում է խնդրի համապարփակ լուծում 2020 թվականի եռակողմ հայտարարության մեջ նկարագրված ճանապարհային քարտեզի շրջանակներում: Ռուսաստանը ձգտում է իրական բովանդակությամբ հաշտության պայմանագրի կնքման հասնել»,- կարծիք է հայտնել փորձագետը։
Առաջիկա բանակցությունների թեմաներից է լինելու նաև Լաչինի միջանցքի և ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղադրված ադրբեջանական անցակետի խնդիրը, շարունակել է Պրիտչինը։ «Ես կասկածում եմ, որ կողմերը փոխըմբռնման կհասնեն այդ հարցում։ Փաստն այն է, որ Բաքուն այն տեղադրել է իր միջազգայնորեն ճանաչված սահմանին։ Իսկ ռուս խաղաղապահների մանդատը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անձնագրային և մաքսային հսկողության իրականացում չի նախատեսում։ Որոշ ժամանակ անց դա հայկական կողմից բողոքի կհանգեցնի»,- եզրափակել է Պրիտչինը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը