Վրաստանը հրաժարվում է հայկական տրանզիտից. դեպի Երևան չվերթերը չեղյալ են հայտարարվել որպես անհարկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆEadaily.com-ը գրում է, որ վրացական Georgian Airways ավիաընկերությունը չեղարկել է տարանցիկ չվերթները դեպի Մոսկվա Երևանով, քանի որ արդեն սկսում է ուղիղ չվերթներ դեպի ՌԴ մայրաքաղաք։ Այս մասին, հայտնում է Անդրկովկասյան Հանրապետության ավիափոխադրողը։
«Մայիսի 20-ից հետո բոլոր տարանցիկ չվերթները չեղյալ են հայտարարվել, ինչպես բոլորին է հայտնի, կլինեն ուղիղ չվերթեր».- նշված է հաղորդագրությունում:
Մինչև վերջերս Georgian Airways-ը Երևանով էր թռիչքներ իրականացնում դեպի Մոսկվա։ Երկրների միջև ուղիղ չվերթերը վերականգնելու Ռուսաստանի որոշումից հետո վրացական ավիաընկերությունը դիմել է ուղիղ չվերթներ իրականացնելու համար և ստացել թույլտվություն։ Ավիաընկերությունը Թբիլիսիից Մոսկվա ուղիղ չվերթներ կիրականացնի շաբաթական յոթ անգամ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը