Իտալիայում ջրհեղեղից զոհերի թիվը հասել է 9-ի, 13 հազար մարդ ստիպված է եղել լքել տները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայում ավելի քան 20 գետ դուրս է եկել ափերից, հեղեղումների հետևանքով մահացել է 9 մարդ, 13 հազարը ստիպված են եղել լքել իրենց տները, այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Մոտ 280 սողանք է առաջացել, և մեկ գիշերվա ընթացքում ավելի շատ տարհանումների կարիք է առաջացել:
«Դրանք շատ վատ 48 ժամեր էին: Ջուրն ու ցեխը լցվեցին մեր ամբողջ գյուղ»,-ասել է բնակիչ Ռոբերտա Լազզարինին:
Մայիսի 17-ին Բոլոնիայի հարավում գտնվող նրա տունը հեղեղվել է:
Փրկարարները օգնել են բնակիչներին դուրս գալ իրենց տներից: