Ճանապարհ դեպի խաղաղություն. փորձագետը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Մոսկվայում կայանալիք հանդիպման մասին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐVvesti.com-ը գրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության ճանապարհին են: Այդ մասին sputnik-ossetia.ru-ին տված հարցազրույցում ասել է Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի քաղաքական վերլուծության և սոցիալ-հոգեբանական գործընթացների ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Պերենջիևը։
Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր մայիսի 19-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման մասին։ Պերենջիևի խոսքով, օրակարգում կլինեն երկրների միջև խաղաղության հասնելու և անվտանգության երաշխիքների ապահովման հարցերը։
«Իմ կարծիքով, հարաբերությունները գնում են դեպի խաղաղություն։ Նախ հայկական կողմը եզրակացրել է, որ պետք չէ կառչել Ադրբեջանի տարածքներից, ինչը նպաստում է հարաբերությունների հետագա սրմանը։ Դա առաջին անգամ վերջերս հայտարարեց վարչապետ Փաշինյանը։ Այդ հայտարարությունը արմատապես փոխում է օրակարգը: Ընդ որում, խոսքը ոչ թե տարածքային վեճերի, այլ անվտանգության երաշխիքների ապահովման մասին է, առաջին հերթին հենց Հայաստանի Հանրապետության համար»,- ասել է Պերենջիևը։
Խաղաղության ձեռքբերմանը, հավելել է փորձագետը, պետք է աջակցել փոխշահավետ սոցիալ-տնտեսական նախագծերի մշակմամբ, որոնք, նրա կարծիքով, կարող են քննարկվել նաև Մոսկվայում կայանալիք հանդիպման ժամանակ։
«Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում կարևոր է տնտեսական կապող հարցը, հարաբերություններում տարբեր խոչընդոտները վերացնելու համար անհրաժեշտ է կապեր հաստատել սոցիալական և տնտեսական ոլորտներում փոխգործակցությունն առավել շահավետ դարձնելու համար: Հասկանալ, որ հարաբերություններում ցանկացած հակամարտություն հանգեցնում է տնտեսական վնասի: Խաղաղությանը պետք է աջակցեն լուրջ տնտեսական նախագծերը»,- ասել է Պերենջիևը:
Նա նաև նշել է, որ ի վերջո Հայաստանն ու Ադրբեջանը պետք է երկու հիմնական փաստաթուղթ ստորագրեն՝ սահմանային և խաղաղության պայմանագրեր։ Բայց, ըստ փորձագետի, առայժմ խոսքը միայն փաստաթղթերի նախագծերի մասին է։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը