Իրանը տեղեկացրել է, որ Աֆղանստանի հետ սահմանին ԻԼԻՊ ահաբեկչի է բռնել, որը հարեւան երկրի քաղաքացիություն ունի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի հետախուզությունը եւ ոստիկանությունը Սիստան եւ Բելուջիստան նահանգի Զաբոլ քաղաքում ձերբակալել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման անդամի, տեղեկացրել է Mehr-ը։
Իրանի հետախուզության ուժերը պարզել են, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման անդամը հիմնավորվել էր Զաբոլ քաղքի գյուղերից մեկում, շաբաթ օրը տեղեկացրել է Սիստան եւ Բելուջիստան նահանգի ոստիկանապետ, բրիգադի գեներալ Դուսթալի Ջալիլիանը։
Հատուկ ռազմական գործողությունից հետո Իրանի հետախուզությունը եւ ոստիկանությունը կարողացել են ձերբակալել ԻԼԻՊ ահաբեկչին, ավելացրել է գեներալ Ջալիլիանը։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ այդ մարդը, որը հարեւան երկրներից մեկի քաղաքացիություն ունի, աջակցել է ահաբեկչական ԻԼԻՊ-ին այդ շրջանում, նշել է նա։
Զաբոլը գտնվում է Աֆղանստանի հետ Իրանի սահմանից ոչ հեռու։