Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … կարճ տաբատ՝ շորտ

ՖՈՏՈ

Շորտը կարճեցված տաբատի տեակ է:

Ի սկզբանե մարդկությունը քայլում էր կիսաշրջազգեստներով, մինչև ինչ-որ մեկի մոտ միտք առաջացավ կտրել այն մեջտեղից և կարել առաջացած երկու կտորները։ Շարժվելը շատ ավելի հարմար դարձավ, բայց մինչ շորտերի հայտնվելը դեռ շատ հեռու էր։

19-րդ դարը նշանավորվեց նիկերբոկերի հայտնվելով, որոնք ազատ կարճ տաբատներ էին: Դրանք ի սկզբանե օգտագործվել են գոլֆ խաղալու համար: Այն բանից հետո, երբ այդ հագուստին ներքևում մանժետներ ավելացվեցին, դրանք սկսեցին նմանվել բրիջիների: Անգլիայում տղամարդիկ դրանք կրում էին կոշիկներով և գուլպաներով: Պետրոս I-ի օրոք էլ Ռուսաստանում հայտնվեցին նման հագուստներ, և հետագայում մնացին միայն որսորդների հագուստի զինանոցում։

Շորտերի հետագա արդիականացման վրա, ինչպես հաճախ է պատահում, ազդել են զինվորականները։ Անգլիական Բերմուդյան գաղութում շոգ կլիմայի պատճառով զինվորները սկսել են կրճատել իրենց համազգեստի տաբատի երկարությունը։ Նորույթը դուր է եկել: Տեղի բնակիչներն ու անգլիացի զինվորները սկսել են հաճույքով օգտագործել այդ տեսակի հագուստը առօրյա կյանքում։ Հարկ է նշել, որ ժամանակի ընթացքում բերմուդյան շորտերը դարձան դպրոցականների, սկաուտների և խորհրդային պիոներների ամենօրյա համազգեստը։

Այնուամենայնիվ XX դարի 20-ական թվականներին է հայտնվել մեզ ծանոթ «շորտ» տերմինը։ Իսկ արդեն 30-ականներին դրանք սկսել են զանգվածաբար օգտագործվել որպես հագուստ ամառային արձակուրդների, բացօթյա հանգստի և սպորտի համար: Լողափերին այն ժամանակվա կանանց համար ընդունված երկարավուն պանտալոնները սկսել են փոխարինվել շորտերով։

Շորտերն է՛լ ավելի հայտնի են դարձել թենիսի շնորհիվ։ 1932 թվականին ամերիկացի թենիսիստուհի Բանի Օսթինը խաղի է դուրս եկել, իսկ թենիսիստուհի Էլիս Մարբլը խաղացել է շորտերով, վերջինս դարձել է առաջին կինը, ով կորտում հանդես է եկել դասական շորտով։

Քիչ անց հայտնի մոդելավորող Ժան Պատուն աշխարհին առաջարկել է կանացի սպորտային հագուստի հավաքածու, որը ներառում էր շորտեր։

40-ականներին Եվրոպան հայտարարեց շորտերի բոյկոտի մասին։ Տուգանքի սպառնալիքի տակ արգելել են դրանք կրել բոլորին, բացի հեծանվորդներից։

Չնայած դրան, բեմի և կինոարտադրության ներկայացուցիչները իրենց աշխատանքում չէին կարող հրաժարվել հագուստի նման կարևոր տարրից։ Կարճ տաբատները պարբերաբար հայտնվում էին ֆիլմերում, կաբարեներում, բայց չդարձան քաղաքային հագուստի տարր, քանի որ հասարակության մեջ շարունակում էին համարվել ծայրահեղ անպարկեշտ:

60-ականները նշանավորվեցին հիպի ենթամշակույթի առաջացմամբ։ Այս շարժման ներկայացուցիչները սիրել են շորտը և հագել դա որպես մարտահրավեր ի հակադրություն հասարակության կարծիքի։ Այն ժամանակվա շորտը կարճ կտրվածքով տաբատ էր՝ կողային թելերով, և ոչ հարթ եզրերով։ Դրանք կրել են և՛ տղաները, և՛ աղջիկները։

Շորտերը կրկին նորաձևության մեջ են մտել 70-ականներին։ Այդ անգամ Դիսկո պարային ժանրի զարգացման շնորհիվ շորտերը շատ ավելի կարճ են դարձել, քան իրենց նախորդները։ Այդ ժամանակահատվածում նորաձև են եղել սլացիկ կազմվածքն ու դիետաները, և շորտերը հիանալի օգնել են ցույց տալ կազմվածքը, այն ավելի սեքսուալ դարձնել։

80-ականներին Ամերիկայում մոդայիկ են դարձել ջինսե շորտերը։ Դրանք պատրաստվել են մաշված և բավական կարճ կտրված ջինսերից։ Շորտերն սկսել են ավելի շատ նմանվել ներքնավարտիքի։

Մեր օրերում շորտերը մարդու կյանքի անփոխարինելի հատկանիշն են։ Դրանք պատրաստվում են տրիկոտաժից, բնական կաշվից, բրդից, ջինսից կամ սովորական գործվածքից: Աշխարհում կան ավելի քան քսան տեսակի շորտեր, որոնք օգնում են յուրաքանչյուր անձի տալ ինքնատիպություն, անկրկնելիություն և էլեգանտություն։

Открыть фото

Կ. Խաչիկյան

Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст»Люди оказались в безвыходном положении, а властям всё равно: «Паст»В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с США
Самое популярное