Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս անձինք այնպիսի «քաշ են պատվիրել», որն իրենց խելքի և ուժի բանը չէ»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Նեմեսիս» գործողությանը նվիրված հուշարձանի բացմանը նախորդած թուրքական կողմի գործողություններից, արձագանքներից ու պահանջներից հետո Հայաստանի իշխանությունները որոշ հայտարարություններ արեցին։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հուշարձանի տեղադրումը սխալ որոշում էր։ Այս պահի դրությամբ հուշարձանն ապամոնտաժելու որոշում չկա։ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի խոսքով, այս առումով միակ հուսադրող հանգամանքն այն է, որ ներկա իշխանությունը չունի այն աջակցությունը, որն ուներ մեկ կամ, առավել ևս, 4 տարի առաջ։

«Այդ հանգամանքը զգուշավորություն պետք է մտցնի իրենց հետագա գործողություններում՝ կապված Ցեղասպանության հիշողության այս հուշարձանի հետ։ Հուշարձանի տեղադրման պատեհ կամ ոչ պատեհ, տեղին կամ ոչ տեղին լինելու հարցադրումներն ու ելույթները կարող ենք դասել բոլոր ապուշ հարցադրումների ու ելույթների շարքին։ Բայց, մեղմ ասած, առավել զավեշտալին այն է, որ իշխանությունը փորձում է չքմեղանալ, արդարանալ և վանել իրենից այդ հուշարձանը տեղադրելու պատասխանատվությունն այն դեպքում, երբ «Քաղաքացիական պայմանագիրը» Երևանի ավագանիում մեծամասնություն է»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Դեմոյանը։

Վերջինս խնդիրն ավելի լայն համատեքստում է դիտարկում։ «Այն, ինչը մենք անվանում ենք ոչ համարժեք հարաբերություններ, ակնհայտ է դառնում ամեն օր։ Թուրքիան բնավ չի թաքցնում, որ լուրջ չի վերաբերվում Հայաստանին՝ ի դեմս ներկա իշխանությունների, որոնք պատրաստ են զիջելու, և որոնց հետ կարող է Թուրքիան նման կերպ խոսել և գործել։ Իրենց պայմանական գործընկերը՝ ի դեմս Հայաստանի ներկա իշխանությունների, հակված է լռել ցանկացած ստորացուցիչ ձևակերպման, ստորացուցիչ գնահատականի դեպքում։ Ինչո՞ւ, որովհետև լավ գիտեն, որ ներկայիս իշխանությունները դեռ 3 տարի առաջ, անգամ պատերազմից հետո բնավ չէին թաքցնում, որ պատրաստ են գնալ հայթուրքական սահմանների բացմանը։ 2020-ի նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարության տեքստի հրապարակումից մի քանի օր անց հայտարարեցին, որ «այժմ Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ ստեղծելու և հարաբերություններ կարգավորելու պատեհ առիթ է ստեղծվել»։ Պատերազմի, ընդ որում՝ նման ելքով պատերազմի դեպքում անգամ ամենաստոր ձևով հայտնեցին իրենց ցանկությունը, այն է՝ ցանկացած գնով գնալ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ճանապարհով»,-ասաց Դեմոյանը։

Հայկ Դեմոյանը ներկայիս իրավիճակը բնութագրելու համար պահանջարկի ու առաջարկի օրինակը բերեց. «Եթե առևտրային հարաբերություններում որևէ բանի խիստ պահանջարկ կա, ապա գինը թանկանում է։ Հետևաբար, թուրքական կողմը ոչ միայն թանկացնում է այդ գինը, այլև ստորացնում է իր հաճախորդին։ Իսկ Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելը, ավելի ժողովրդական լեզվով ասած, նման է կատվի և մկան խաղին։ Բացի իրար հաջորդող տարբեր քաշի և կշռի զիջումներ ակնկալելուց, Թուրքիան հայկական կողմից որևէ ակնկալիք չունի։ Ու քանի որ ստանում է, ցանկացած զիջում բերում է դրա քանակի կրկնապատկմանն ու եռապատկմանը։ Եթե մինչև 2018 թվականը Թուրքիան Հայաստանի հետ խոսում էր նախապայմանների լեզվով, ապա այսօր խոսում է և՛ նախապայմանների, և՛ պարտադրանքի լեզվով։ Թուրքիան պարտադրում է այս կամ այն քայլը անել և դրական արձագանք ստանում ներկա իշխանությունների կողմից։ Այսօրվա իշխանությունը շատ միջակ ինտելեկտուալ կարողություններ ունեցող անձանց հավաքածու է։ Ծանրամարտում մարզիչներն ու մարզիկը քաշ են պատվիրում՝ ենթադրելով, որ այդ քաշը մարզիկը կարող է գլխավերևում պահել, իսկ այս անձինք այնպիսի քաշ են պատվիրել, որն իրենց խելքի և ուժի բանը չէ»։

Դեմոյանը պատահական չի համարում իշխանության՝ «պատմությունը վերանայելու անհրաժեշտության» մասին ելույթները. «Այդ ամենը պատահական չէ, ինչպես պատահական չէին այն ստոր ու սադրիչ գործողությունները, որոնք այս իշխանություններն արեցին 2018 թվականի հունիսին, երբ գիտական գործուղումից մի քանի շաբաթ առաջ էի վերադարձել։ Իհարկե, շատերը հասկացել են, թե դա ինչ նպատակ ուներ, ինչու էր իմ անձն անցանկալի Հայոց ցեղասպանության թանգարանում. իմ հայտարարությունները, սկզբունքայնությունը համահունչ չէին լինի ու չէին համապատասխանի արդեն ծրագրված քաղաքական գծին, այն է՝ ամեն գնով հասնել Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը։ Հիմա, եթե այս իշխանությունները վատ են զգում Ցեղասպանության հիշողության հետ կապ ունեցող հուշարձանի տեղադրման փաստից, ուրեմն պետք է հասկանալ, որ այն ստորագույն, քստմնելի գործողությունը, որն արեցին Ծիծեռնակաբերդում մի շարք ազգագրագետների ներգրավվածությամբ, ևս այդ տրամաբանության մեջ է։ Ի դեպ, հայրենասիրության գաղափարները վերանայելը, նոր գաղափարներ շրջանառության մեջ դնելը գալիս է նույն օջախներից։ Չմոռանանք, որ Հարություն Մարությանը, որին այլանդակ ձևերով խցկեցին Ծիծեռնակաբերդ, այլ մեխանիզմներով այլ ձևակերպումներ էր փորձում ներմուծել՝ ի սկզբանե սխալ համարելով մեր պատկերացումները Ցեղասպանության հիշատակման և ոգեկոչման հետ»։

Մեր զրուցակցի խոսքով, այսօր առավել քան տեսանելի է, որ ներկայիս իշխանությունը սպասարկում է ադրբեջանա-թուրքական օրակարգը։ «Դրանք տեսանելի են պաշտոնական հայտարարություններում, խոսույթում, գործողությունների ու գնահատականների մեջ։ Առաջին օրինակը դեռ 2018-ին Ծիծեռնակաբերդի շուրջ տեղի ունեցածն էր։ Այդ այլանդակությունն առաջին ահազանգն էր, ինչն այն ժամանակ շատերը չհասկացան՝ գտնվելով հեղափոխական թմբիրի մեջ։ Դրանք առաջին ծաղիկներն էին, որոնք ցույց տվեցին, թե ինչ ստոր քայլերի են ընդունակ լինելու՝ արդեն իսկ նախօրոք մշակված օրակարգը առաջ տանելու ու սպասարկելու համար։ Այն ժամանակ մարդկանց մեծ մասը կուրացած էր, չէր ուզում հասկանալ՝ ինչ է «թավշյա հեղափոխությունը», և ինչ վտանգավոր խութեր և մութ ծալքեր ունի այն։ Ծիծեռնակաբերդը նրանց համար մարտահրավեր է, և փաստը մնում է փաստ, որ իշխանությունների առաջին քայլերից մեկը Ծիծեռնակաբերդի չեզոքացումն էր, նրանք, այսպես ասած, անջատեցին Ծիծեռնակաբերդը՝ այնտեղ բերելով իրենց մարդուն, որը մասնագիտորեն որևէ չափանիշով չէր համապատասխանում այդ տեղին։ Մենք, մեծ հաշվով, գործ ունենք հետևողականորեն առաջ տարվող քաղաքականության հետ»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человек
Самое популярное