«Թյուրքի ճանապարհն անցնում է Զանգեզուրով, Ղարաբաղով», հայտարարել է Չավուշօղլուն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Թյուրքի ճանապարհն անցնում է Զանգեզուրով, Ղարաբաղով»։
Այս մասին Անթալիայում ունեցած ելույթի ժամանակ ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Նա նշել է, թե «թյուրքի ճանապարհն անցնում է Միջին միջանցքով» և աջակցություն է հայտնել Ադրբեջանին:
Չավուշօղլուն հավելել է, որ «Թուրքիան այսօր տարածաշրջանային և գլոբալ քաղաքական դերակատար է». «Միակ երկիրը, որն անկեղծորեն ցանկանում է որքան հնարավոր է շուտ ավարտել պատերազմն Ուկրաինայում, Թուրքիան է։ Նրանք ասում են, որ Թուրքիան պետք է միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Ինչո՞ւ։ ժողովուրդը կտուժի»,- ասել է նա: