Սիրիայում կստեղծվի համակարգող կենտրոն Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի եւ Իրանի մասնակցությամբ․ Mehr
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայում կստեղծվի ռազմական համակարգող կենտրոն Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի եւ Իրանի մասնակցությամբ, երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, փոխանցում է Mehr-ը։
Աքարը նաեւ հայտարարել է, որ Թուրքիայի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարները մայիսի 10-ին եւ 11-ին հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու հացահատիկի արտահանման մասին համաձայնագրի երկարաձգման հարցը:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի եւ Սիրիայի ԱԳ նախարարների քառակողմ հանդիպման մասին: